Հոդված 5. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենսգրքի 244.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 244.2. Հարկային մարմինները
1. Հարկային մարմինները քննում են սույն օրենսգրքի 41.4-րդ, 169-րդ, 169.9-րդ , 169.10-րդ, 169.11-րդ, 169.12-րդ, 169.13-րդ հոդվածներով, 169.14-րդ հոդվածի 1-ին մասի առաջին, երկրորդ, երրորդ պարբերություններով և 2-րդ մասով, 169.15-րդ, 169.33-րդ, 170.6-րդ , 170.7-րդ , 170.8-րդ, 170.13-րդ , 182.6-րդ հոդվածներով և 189-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, 169.1-ին հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ հարկային իրավախախտումների մասով ու 158-րդ հոդվածի 11-րդ մասով, 165-րդ, 165.10-րդ, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:
2. Հարկային մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները կամ հարկային մարմնի ղեկավարի լիազորած հարկային մարմնի այլ պաշտոնատար անձը, իսկ սույն օրենսգրքի 182.6-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով՝ հարկային մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:»: