ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» սեպտեմբեր 2024 թ. N 287-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՍՏՈԻԴԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել մաստոիդիտով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
23.09.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի սեպտեմբեր «23»-ի
N 287-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՄԱՍՏՈԻԴԻՏՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ Կոդը Անվանում
1) H70 Մաստոիդիտ և համանման վիճակ
2) H70.0 Սուր մաստոիդիտ (պտկաձև ելունի բորբոքում)
3) H70.1 Քրոնիկ մաստոիդիտ
4) H70.2 Վիմաբորբ (պետրոզիտ)
5) H70.8 Այլ մաստոիդներ և համանման վիճակներ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) Տարիքային խումբ Երեխաներ
2) Սեռ արական, իգական
3) Բարդություններ առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)
4) Հիվանդության փուլը Սուր, ենթասուր, քրոնիկ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ հիվանդանոցային, արտահիվանդանոցային
6) Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ անհետաձգելի
7) Կիրառման շրջանակը Մանկաբույժներ, քիթ-կոկորդ-ականջաբաններ, նյարդավիրաբույժներ
8) Գանգատներ Ջերմություն
Ականջացավ
Ականջախեցու տեղաշարժ առաջ
9) Անամնեզ Սուր սկիզբ
Իմուն անբավարարության առկայություն անամնեզում
Ստացած պատվաստումներ
Նախորդող տարած վիրուսային վարակ
10) Զննման արդյունք/Ցուցում Տեղային նշաններ՝ ետականջային շրջանի կարմրություն այտուց և պնդություն
Թմբկաթաղանթի բորբոքային նշաններ
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Քիթ-կոկորդ-ականջաբան 1 3
2) Նյարդավիրաբույժ 1 2
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
1) ԱԲ Բ
2) Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով 2 3 Լեյկոցիտոզ, ձախ թեքում, թրոմբոցիտոզ
3) Ց-ռեակտիվ սպիտակուց 2 3 Բարձր/նորմա
4) Պունկտատի ցանքս 1 1 Մանրէի աճ
Գործիքային հետազոտություններ
5) Համակարգչային շերտագրություն կոնտրաստով 1 2 Աբսցես, ոսկրային դեստրուկցիա
6) Մագնիսառեզոնանսային շերտագրություն կոնտրաստով 1 2 Աբսցես, օստեոմիելիտ
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանում (ջեներիկ) Չափ-ման միա-վոր Միջի-նացված ցուցա-նիշ՝ տրամա-դրման հաճա-խակա-նու-թյուն Մի-ջին օրա-կան չափա-քա-նակ Բուժ-ման կուր-սի միջին չափա-քա-նակ Օրե-րի քա-նակ
1) Ամոքսիցիլին քլավուլինաթթու Ամոքսիցիլին քլավուլինաթթու սրվակ 3 90-150 մգ/կգ 14 14
2) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ)
500մգ+62,5մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ)
500մգ+62,5մգ դեղահա-տեր 3 90 մգ/կգ 14 14
Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ+31,25մգ/5մլ ,
250մգ/5մլ+62,5մգ/5մլ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ+31,25մգ/5մլ ,
250մգ/5մլ+62,5մգ/5մլ շշիկ 3 90 մգ/կգ 14 7-14
3) Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ սրվակ 1 100 մգ/կգ 14 14
4) Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Ցեֆոտաքսիմ (ցեֆոտաքսիմ նատրիում) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 3 200 մգ/կգ 14 14
5) Ցեֆտազիդիմ (ցեֆտազիդիմի պենտահիդրատ), ավիբակտամ (ավիբակտամ նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 2գ+0,5գ Ցեֆտազիդիմ (ցեֆտազիդիմի պենտահիդրատ), ավիբակտամ (ավիբակտամ նատրիում) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի 2գ+0,5գ սրվակ 3 150 մգ/կգ 14 14
6) Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ Ցեֆազոլին (ցեֆազոլին նատրիում) դեղափոշի ներարկման կամ կաթիլաներարկման լուծույթի 1000մգ սրվակ 3 150 մգ/կգ 14 14
7) Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ Վանկոմիցին ներարկման լուծույթի, 250մգ, 500մգ, 1000մգ սրվակ 4 40 մգ/կգ 14 14
8) Վանկոմիցին
25մգ, 250մգ Վանկոմիցին
25մգ, 250մգ դեղապա-տիճ 3 30 մգ/կգ 14 14
9) Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ Ցեֆեպիմ (ցեֆեպիմի հիդրոքլորիդ) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ սրվակ 3 150 մգ/կգ 14 14
10) Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման/
կաթիլաներարկման լուծույթի 500մգ, 1000մգ Մերոպենեմ դեղափոշի ն/ե ներարկման/
կաթիլաներարկման լուծույթի 500մգ, 1000մգ սրվակ 3 60 մգ/կգ 14 14
11) Մետրոնիդազոլ 500մգ Մետրոնիդազոլ 500մգ դեղահա-տեր 3 30 մգ/կգ 14 14
12) Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման5մգ/մլ Մետրոնիդազոլ լուծույթ ն/ե կաթիլաներարկման5մգ/մլ պլաստիկե փաթեթ 3 10 մգ/կգ 14 14
13) Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ Ամպիցիլին (ամպիցիլին նատրիում), սուլբակտամ (սուլբակտամ նատրիում) դեղափոշի ներարկման լուծույթի 1000մգ+500մգ սրվակ 3 200 մգ/կգ 14 14
14) Լինեզոլիդ լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ Լինեզոլիդ լուծույթ կաթիլաներարկման 2մգ/մլ պլաստիկե փաթեթ 3 30 մգ/կգ 14 14
15) Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ Իբուպրոֆեն օշարակ 20մգ/մլ ապակե շշիկ 3 30 մգ/կգ 5 5
16) Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ Իբուպրոֆեն 200մգ, 400մգ, 600մգ դեղահատեր 3 30 մգ/կգ 5 5
17) Պարացետամոլ օշարակ 120մգ/5մլ մոմիկ Պարացետամոլ օշարակ 120մգ/5մլ մոմիկ Մոմիկ 3 30 մգ/կգ 5 5
18) Պարացետամոլ 500մգ Պարացետամոլ 500մգ դեղահատեր 3 30 մգ/կգ 5 5
19) Պարացետամոլ օշարակ 120մգ/5մլ մոմիկ Պարացետամոլ օշարակ 120մգ/5մլ մոմիկ Մոմիկ 3 30 մգ/կգ 5 5
8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:
Ձև 5
Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Միրինգոտոմիա 0-1 1
2) Տիմպանոտոմիա 0-1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
11. Սույն հավելվածի Ձև 6–ում ներկայացված է մաստոիդիտով երեխաների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.
Ձև 6
* CT կամ MRI - միջին ականջի և պտկաձև օդային խորշիկների պղտորումը սպեցիֆիկ չէ սուր մաստոիդիտի համար, քանի որ այն կարող է դիտվել նաև բակտերիալ կամ վիրուսային չբարդացած օտիտների ժամանակ: Սուր մաստոիդիտին բնորոշ փոփոխությունները ներառում են պտկաձև ելունի սեպտաների, միջնապատերիի քայքայումը, պերիոստեումի հաստացումը կամ սուբպերիօստեալ թարախակույտը
Հակաբակտերիալ թերապիա
Չբարդացած մաստոիդիտ Բարդացած մաստոիդիտ
Եթե չկա կրկնվող օտիտների և վերջին ամսում հակաբակտերիալ թերապիայի անամնեզ ● Ամպիցիլին-սուլբակտամ 150-ից 200 մգ/կգ/օր ն/ե բաժանված 6 կամ 8 ժամը մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ)
● Կամ Ամոքսիկլավ ն/ե 90 մգ/կգ/օր, բաժանված 8 ժամը մեկ (առավելագույն 1000 գ (ամոքսիցիլին)/դեղաչափ)
● Կամ Ցեֆտրիաքսոն ն/ե 50-75մգ/կգ/օր մեկ անգամ մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ)
● Կամ. Ցեֆոտաքսիմ ն/ե 200 մգ/կգ/օր բաժանված 6 ժամը մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ) ● Ցեֆտազիդիմ 150 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ (առավելագույնը 2 գ մեկ դեղաչափ)
● Կամ Ցեֆեպիմ 150 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ (առավելագույնը 2 գ /դեղաչափ)
● Կամ Ցեֆտրիաքսոն 50-75մգ/կգ/օրական մեկ անգամ մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ)
● Կամ Ցեֆոտաքսիմ ն/ե 200 մգ/կգ/օր բաժանված 6 ժամը մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ)
+/-
● Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օր ն/ե բաժանված 6 ժամը մեկ (առավելագույնը 4 գ/օրը)
● Կամ Լինեզոլիդ 30 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ (առավելագույնը 600 մգ /դեղաչափ)
+
● Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը, բաժանած 8 ժամը մեկ, առավելագույնը 500մգ/դեղաչափ
Ոչ անաֆիլակտիկ կամ ոչ ծանր տեսակի պենիցիլինային ալերգիայի դեպքում ● Ցեֆտազիդիմ 150 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ (առավելագույնը 2 գ մեկ դեղաչափ)
● Կամ Ցեֆեպիմ 150 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ (առավելագույնը 2 գ /դեղաչափ)
● Կամ Ցեֆտրիաքսոն 50-75մգ/կգ/օրական մեկ անգամ մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ)
● Կամ Ցեֆոտաքսիմ ն/ե 200 մգ/կգ/օր բաժանված 6 ժամը մեկ (առավելագույնը 2 գ/դեղաչափ)
Եթե առկա է պենիցիլինների նկատմամբ ծանր ալերգիկ ռեակցիայի ռիսկ ● Լևոֆլոքսացին 10 մգ/կգ/օրը ն/ե բաժանված 12 ժամը մեկ, առավելագույնը 375 մգ/դեղաչափ ● Մերոպենեմ 60 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ,
Կամ/+
● Վանկոմիցին 40-60 մգ/կգ/օր ն/ե բաժանված 6 ժամը մեկ (առավելագույնը 1 գ/դեղաչափ)
կամ
● Լինեզոլիդ 30 մգ/կգ/օր ն/ե բաժանված 8 ժամը մեկ (առավելագույնը 600 մգ /դեղաչափ)
+
● Մետրոնիդազոլ 30 մգ/կգ/օրը, բաժանած 8 ժամը մեկ, առավելագույնը 500մգ/դեղաչափ
Բուժման ընդհանուր տևողությունը առնվազն 2 շաբաթ:
Կլինիկական հստակ բարելավումից հետո անցում բերանային կո-ամոքսիցիլինի:
Եթե առկա են ներգանգային բարդություններ, բուժման տևողությունը առնվազն 4 շաբաթ, (2 շաբաթ ն/ե+ 2 շաբաթ բերանային)
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://emedicine.medscape.com/article/966099-treatment#showall
2. https://publications.aap.org/pediatricsinreview/article-abstract/30/6/233/35689/Mastoiditis?
redirectedFrom=fulltext
3. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC9443014/
4. https://www.hopkinsallchildrens.org/getattachment/c57c9029-1764-4105-ae75-5a7c69bcdff6/Mastoiditis
5. https://www.childrens.health.qld.gov.au/wp-content/uploads/PDF/ams/Antibiocard.pdf#page=11
6. https://www.bsuh.nhs.uk/library/wp-content/uploads/sites/8/2020/09/Paediatric-guidelines-otitis-media-and-externa-and-mastoiditis.pdf
7. https://secure.rlbuht.nhs.uk/sites/Antibiotic/Documents/Alder%20Hey%20Antimicrobial%20Prescribing%
20Guidelines.pdf
8. https://idmp.ucsf.edu/content/mastoiditis
9. Up to date Acute mastoiditis in children: Treatment and prevention May 12, 2022. Սուր մաստոիդիտ երեխաների մոտ․ Բուժում և կանխարգելում․ 2022թ․ մայիս 12
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 սեպտեմբերի 2024 թվական: