ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 560-Ա
«ՆՈՐ ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հաղթանակի լոտուս» ոչ առևտրային կորպորացիա» հիմնադրամի կողմից, որպես օժանդակություն, «Նոր Նուբարաշեն» զարգացման հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (45 տեղ, 3,067 կգ ընդհանուր քաշով, 6,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,550 ԱՄՆ-ի դոլար և 1,326,000 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «Նոր Նուբարաշեն» զարգացման հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
13.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 560-Ա որոշման
«Նոր Նուբարաշեն» զարգացման հիմնադրամի հասցեով ստացված նոր բեռի ցանկ (նոր ապրանքներ)
(վերնագիրը խմբ. 03.09.24 N 617-Ա)
NN
ը/կ Ապրանքի անվանումը Քանակը
(հատ) Քաշը
(կգ) Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Մահճակալամերձ լուսատու 57 75 200
2. Կախիչ 21 24.50 150
3. Աթոռ 22 140 230
4. Սպասք 7,835 2,366.06 4,011
5. Փափուկ խաղալիք 97 19 140
6. Կանացի կոշիկ 7 (զույգ) 7.5 85
7. Տղամարդու կոշիկ 6 (զույգ) 5.8 79
8. Տղամարդու սպորտային հագուստ 122 115 220
9. Կանացի սպորտային հագուստ 18 25 59
10. Տակդիր 2,275 250 550
11. Ծածկոց 42 27 96
12. Ականջակալ 2 1.2 20
13. Տեսախցիկ 1 0.1 10
14. Ստեղնաշար 6 5.76 60
15. Դրոն 1 0.55 10
16. Սնուցման սարք 2 0.36 20
17. Խոսափող 1 0.5 10
18. Ավտոմեքենայի հեռուստացույցի նավիգատոր 1 1.2 10
19. Ալեհավաք 3 1.91 30
20. Ականջակալ կրիչով 1 0.56 10
Ընդամենը՝ 6,000 ԱՄՆ-ի դոլար
Ընդհանուր քաշ՝ 3,067 կգ
Փոխադրման ծախս՝
3,550 ԱՄՆ-ի դոլար և 1,326,000 դրամ
Բաշխման ցանկ
NN
ը/կ Շահառուները Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Նուբարաշենի վարչական շրջանի բնակիչներ 1,090
2. «Երկրապահ կամավորականների միություն» Թալինի
տարածքային բաժանմունք 2,260
3. Տավուշի մարզի Վերին Ծաղկավանի «Ազատամարտիկների
միություն» հասարակական կազմակերպություն 2,650
(հավելվածը խմբ. 03.09.24 N 617-Ա, 30.09.24 N 687-Ա)
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
13.08.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ