Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-04-06-ից մինչև 2024-02-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-02-27Բացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2012 թվականի թիվ 58 քաղ. Մոսկվա

«ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 029/2012) (կցվում է)։

2. Սահմանել՝

2.1. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից.

2.2. սույն Որոշման 1-ին կետում նշված՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի 7-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով (ստերիգմատոցիստինի մասով) և 28-րդ հավելվածով (հիմնական նյութի պարունակության մասով) սահմանված պահանջներն ուժի մեջ են մտնում հսկողության մեթոդները սահմանող միջպետական ստանդարտները գործողության մեջ դնելու օրվանից։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

Բելառուսի

Հանրապետությունից

Ս. Ռումաս Ղազախստանի

Հանրապետությունից

Կ. Կելիմբետով Ռուսաստանի

Դաշնությունից

Ի. Շուվալով

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի

հուլիսի 20-ի թիվ 58 որոշմամբ

(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 18.09.14 թիվ 69)

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2023 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։