Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 3737-Ա «30» սեպտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

30.09.2024 թ.

h. 3737-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Լուսինե Հայրապետյան

/լիազորված անձ/

Լյուդվիգ Հայրապետյան

/սեփականատեր/ Գ. Արծրունի /Ծուլուկիձե/ փողոց, հ.72 բնակելի տուն Լյուդվիգ Հայրապետյանին պատկանող, Գ. Արծրունու /Ծուլուկիձե/ փողոցի հ.72 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.1647/ տրամադրել հասցե՝ Գ. Արծրունի փողոց, հ.72/1 01033UYNNVGV

2 Տիգրան Թովմասյան

/լիազորված անձ/

Արտավազդ Թովմասյան Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.10/1 հողամաս Անշարժ գույքի առանձնացված մասի առուվաճառքի 31.05.2024թ. հ.4241 պայմանագրով, Արտավազդ Թովմասյանի կողմից ձեռք բերված Շիրակի փողոցի 4-րդ նրբանցքի հ.10/1 հասցեում գտնվող 62.9քմ մակերեսով հողամասին /հիմք՝ ՀՀ կադաստրի կոմիտեի 12.06.2024թ. հ.Կ-12062024-01-0151 որոշում, պարիսպ՝ 0.878քմ/ տրամադրել հասցե՝ Շիրակի փողոց, 4-րդ նրբանցք, հ.11/6 01011AGRHPCT

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։