Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-02-29-ից մինչև 2000-01-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-01-11Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հուլիսի 1992 թվականի N 426

քաղ. Երևան

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի կիրարկման կարգի մասին» Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման և մինչև ձեռնարկությունների կազմակերպման իրավական առանձին տեսակների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենքների ընդունումը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Սահմանել սպառողական (սպասարկման) կոոպերատիվների և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար արգելված գործունեության տեսակների ցանկը, համաձայն հավելվածի:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, վարչապետ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 426 ՈՐՈՇՄԱՆ

Ց Ա Ն Կ

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ (ՍՊԱՍԱՐԿՄԱՆ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ

1. Սպառողական (սպասարկման) կոոպերատիվների համար` արգելվում են արտադրական բնույթի գործունեության բոլոր տեսակները, բացի կոոպերատիվ բնակարանային շինարարությունից:

(1-ին կետն ուժը կորցրել է 18.05.94 թիվ 231 որոշում)

2. Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար` արգելվում են գործունեության բոլոր տեսակները, բացի 0,4 կվ բաշխիչ ցանցերից էլեկտրաէներգիայի մատակարարման և իրացման հետ կապված ծառայություններից բժշկական սպասարկումից, կրթական, մշակութային, բարեգործական գործունեության կազմակերպումից, պրոթեզավորման առարկաների պատրաստումից, բորսաների, վիճակախաղերի, հեռուստատեսային ծրագրերի, ցուցահանդեսների և ցուցանմուշների, սպորտային միջոցառումների, գիտական հետազոտությունների կազմակերպումից, հրատարակչական գործունեությունից:

(2-րդ կետը լրաց. 29.02.96 N 70)

(չի տարածվում ՀՀ արդյունաբերության զարգացման հիմնադրամի վրա 23.05.93 թիվ 265 որոշում)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։