Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«06» սեպտեմբերի 2024 թ. N 1689-Ա/2

«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ԵՎ ՄԻՋՆԱԿԱՐԳ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի թիվ 808-Ն որոշմամբ հաստատված հավելվածներ N 5-ի և N 7-ի 3-րդ, 5.1-րդ և 6.2-րդ կետերի պահանջներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. «Օհանյան» կրթահամալիր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ այլ վայրում ևս՝ հասցեն՝ ք. Երևան, Ավան, Աճառյան փողոց 1-ին փակուղի 15/1, հիմնական (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 5 տարի տևողությամբ՝ 178 տեղերի թվով, միջնակարգ (ընդհանուր) հանրակրթական ծրագրով՝ գրական հայերենով, առկա ուսուցմամբ, ուսուցման 3 տարի տևողությամբ՝ 53 տեղերի թվով գործունեության լիցենզիաներ և լիցենզիաների ներդիրներ:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

Նախարար` Ժ. Անդրեասյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։