Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 705-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 9,520,137 դրամ ընդհանուր արժողությամբ «Ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01825631) 2024 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված` թիվ ՀՀ/ԱԹՋ-04/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 5,907,741 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Արփիսոլար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01825631) 2024 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված՝ թիվ ՀՀ/ԱԹՋ-03/24 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 3,612,396 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 705-Ա որոշման

«ՋՐԱՏԱՔԱՑՈՒՑԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը Սոցիալական պայմանների բարելավման և էներգախնայողությունը ապահովելու նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում, ինչպես նաև Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում Լեռնային Ղարաբաղից տեղահանված ու այդ համայնքներում բնակվող սոցիալապես անապահով և կարիքավոր ընտանիքների տների տանիքներին անհատույց արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4. Ծրագիրը կատարողը «Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան քաղաք, Անգեղակոթ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր, սոցիալական

6. Ծրագրի բյուջեն 9,520,137 դրամ

7. Բարեգործություն ստացողը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում բնակվող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 27 ընտանիքներ և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում բնակվող, Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 12 ընտանիքներ:

8. Ծրագրի իրականացման

տևողությունը 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ը

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի՝ Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 27 ընտանիքների տների տանիքիներին արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում` 5,907,741 դրամի չափով.

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի՝ Տեղ և Կոռնիձոր բնակավայրերում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված, սոցիալապես անապահով ու կարիքավոր 12 ընտանիքների տների տանիքիներին արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում։ Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում` 3,612,396 դրամի չափով:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) 27 բնակիչների տան տանիքների ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 5,907,741 դրամի չափով․

2) 12 բնակիչների տան տանիքների ամրակցման, ջրատաքացուցիչ կայանների ոտնակների և ջրատաքացուցիչների տեղադրման, էլեկտրամալուխների անցկացման և մալուխների միացման, ջրամատակարարման խողովակների անցկացման և ջրատաքացուցիչ կայաններին միացման աշխատանքների իրականացում՝ 3,612,396 դրամի չափով:

11. Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը Նախատեսված չեն:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի և Տեղի համայնքապետարաններ

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

08.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։