ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1607-Ն
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 16-րդ մասի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5.1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ սահմանված հավելավճարները` ըստ Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքների, սահմանվում են յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը հատկացված «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով.
2) Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարը հաշվարկվում է ատեստավորման օրվան հաջորդող ամսվա 1-ից.
3) հավելավճարների վճարումն իրականացվում է պրոբացիայի ծառայողների աշխատավարձի վճարման հետ միաժամանակ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
10.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
հոկտեմբերի 10-ի N 1607-Ն որոշման
ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԵՐԸ
ԱՆ պրոբացիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափը
NN
ը/կ Պրոբացիայի ծառայողների պաշտոնները Հավելավճարների չափերը (դրամ)
գերազանց լավ բավարար
1. Կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար 280 000 210 000 140 000
2. Տարածքային ստորաբաժանման ղեկավար 259 000 194 600 129 500
3. Ստորաբաժանման ղեկավարի տեղակալ 238 000 175 000 119 000
4. Պրոբացիայի գլխավոր ծառայող 224 000 175 000 119 000
5. Պրոբացիայի առաջատար ծառայող 224 000 175 000 119 000
6. Պրոբացիայի կրտսեր ծառայող 189 000 154 000 115 500
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
10.10.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2024 թվական: