ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«03» հոկտեմբեր 2024 թ. N 298-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՍՊՆՅԱԿԻ ԿՈԼՈԲՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել ոսպնյակի կոլոբոմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
03.10.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«03» հոկտեմբեր 2024 թվականի
N 298-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՈՍՊՆՅԱԿԻ ԿՈԼՈԲՈՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) Q12 Ոսպնյակի բնածին (զարգացման) արատներ
2) Q12.2 Ոսպնյակի կոլոբոմա
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Ցերեկային ստացիոնարի պայմաններում, արտահիվանդաոցայի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Ակնաբույժ
8) Գանգատներ Հիմնականում ընթացքը կարող է լինել ասիմպտոմ: Զուգակցված ակնային այլ արատներ՝ առկայության դեպքում: Որոշ դեպքերում տեսողության սրության իջեցում:
9) Անամնեզ Կարևոր են ներարգանդային կյանքի անամնեստիկ և ուղեկցող սոմատիկ այլ հիվանդությունների տվյալները
10) Զննման արդյունք/Ցուցում Վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, օֆթալմոսկոպիա, տոնոմետրիա, բիոմետրիա (A-scan), սոնոգրաֆիա (b-scan), ցիկլոպլեգիա, դինամիկ և ստատիկ ռեֆրակցիայի որոշում:
11) Հոսպիտալացման ցուցում Վիրահատական բուժում
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ակնաբույժ 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ - -
Գործիքային հետազոտություններ
2) Առկա չէ Էլեկտրասրտագրություն 1 1 Ախտաբանական փոփոխությունների հայտնաբերում
3) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն 1 1 Կրծքավանդակի օրգանների
ախտաբանական փոփոխությունների
հայտնաբերում (Նախավիրահատական
հետազոտություն)
4) Առկա չէ Վիզոմետրիա 1 1 Տեսողության սրության որոշում
5) Առկա չէ Ավտոռեֆրակտոմետրիա/սկիասկոպիա 1 1 Էմետրոպիա > + - 0,5 D
6) Առկա չէ Բիոմիկրոսկոպիա 1 1 ա. աչքի հավելյալ ապարատ՝ նորմա
կամ նորմայից շեղում,
բ. եղջերաթաղանթ՝ թափանցիկ կամ
պղտոր,
գ. առաջային խցիկ՝ նորմա կամ
նորմայից շեղում,
դ. ոսպնյակ՝ մասնակի բացակայություն,
ե. ապակենման մարմին՝ նորմա կամ
նորմայից շեղում:
7) Առկա չէ Օֆթալմոսկոպիա 1 1 Ակնահատակի վիճակի գնահատում
8) Առկա չէ Տոնոմետրիա 1 1 Ներակնային ճնշման որոշում` 9-24 կամ բարձր
9) Առկա չէ Պախիմետրիա 1 1 Եղջերաթաղանթի հաստության
որոշում` 514- 560
10) Առկա չէ Առաջահետին առանցքի երկարության որոշում 1 1 Նորածինների մոտ 14․5-15․5 մմ,
մեծահասակների մոտ 23 մմ >
11)
Առկա չէ Սոնոգրաֆիա- B-scan 0.5 1 Ակնահատակի վիզուալիզացիայի
նպատակով, եթե կոլոբոման
զուգակցված է բնածին կատարակտի հետ:
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ Ցիկլոպենտոլատ (ցիկլոպենտոլատի հիդրոքլորիդ) 10մգ/մլ ակնա-կաթիլ-ներ 1 կաթիլից 2-3 անգամ (կաթեցվում է միայն հետազոտման նպատակով) Կիրառելի չէ Կիրառելի չէ Կիրառելի չէ
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Ամետրոպիայի օպտիկական շտկում (ակնոցային կամ կոնտակտային կորեկցիա) 1 1
2) Վիրահատական բուժում 0,5 0,5
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Մանկական ակնաբուժություն Կրեյտ Խոյտ և Դեվիդ Թեյլոր /Детская офталъмология Крейт Хойт и Дэвид Тайлор
2. Հիմնական և Կլինիկական Գիտական Դասընթաց, Բաժին 06. Մանկական Ակնաբուժություն և շլություն 2023-2024/Basic And Clinical Science Course, Section 06: Pediatric Ophthalmology And Strabismus 2023-2024
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2024 թվական: