ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3849-Ա «07» հոկտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 45 -Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող կամ նրանց փոխադրող անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2025 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2024թ. դեկտեմբերի 20-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
2024թ. հոկտեմբերի 7-ի
հ. 3849-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ԱՅԴ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
N Հաշմանդամի անունը և ազգանունը Հաշմանդամի նույնականացման տվյալը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Արման Կոստանյան Նույնականացման քարտ 016104879 51 TA 100 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
2 Սամվել Միքայելյան Անձնագիր
AU 0471619 76 MM 777 փոխադրվում է ինքնուրույն 01.11.2024թ.
3 Արմեն Մկրտչյան Անձնագիր
AR 0620048 35 DD 651 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
4 Ռոման Աղաբալյան Անձնագիր
AT0587677 30 OO 990 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
5 Շահեն Բաբայան Նույնականացման քարտ 010690733 07 SH 177 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
6 Վարդան Գոմցյան Նույնականացման քարտ 009621467 27 UO 655 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2024թ.
7 Նաիրա Հարությունյան Անձնագիր
AV 0513009 37 CY 657 Գևորգ Հարությունյան 31.12.2024թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան