ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3820-Ա «04» հոկտեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի N 50-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի հոբելյանական 480-ամյակի տոնական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը՝
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող` սույն որոշման հավելվածում նշված գույքը՝ նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքին՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին` Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
04.10.2024թ.
հ. 3820-Ա որոշման
ՑԱՆԿ
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
ՀՀ Համայնքը Տրամադրվող գույքի տեսակը Քանակը
/հատ/ Մեկ միավորի
հաշվեկշռային արժեքը
/ՀՀ դրամ/
1 Դիլիջան նստարան 47 89107.12
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան