Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԲԱԶՈՒՄՔ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ ՏԳ N 002 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«18» հոկտեմբերի 2024 թ.

ք. Երևան N 2040-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԲԱԶՈՒՄՔ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ ՏԳ N 002 ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով «ԲԱԶՈՒՄՔ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 2024 թվականի հոկտեմբերի 10-ի դիմումը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տիեզերական գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի հոկտեմբերի 16-ի N 2 եզրակացությունը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. ՈՒժը կորցրած ճանաչել «ԲԱԶՈՒՄՔ» ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ տիեզերական գործունեության բնագավառում 2023 թվականի սեպտեմբերի 5-ին տրամադրված թիվ ՏԳ N 002 տիեզերական գործունեության լիցենզիան:

2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում:

10/18/2024 Մ. Հայրապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։