ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«07» հոկտեմբեր 2024 թ. N 302-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել հազով պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
07.10.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2024 թվականի հոկտեմբեր «07»-ի
N 302-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԱԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.
Հ/Հ Կոդը Անվանում
1) R 05 [R05] Հազ Բացառությամբ` արյունահոսությամբ ուղեկցվող հազի (R04.2) հոգեծին հազի (F45.3)
2) R 04.2 Արյունախխում Արյունային խորխ Հազ`արյունահոսությամբ
3) T 48.3 Հակահազային դեղամիջոցներ
4) Y 55.3 Հակահազային միջոցներ
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.
Ձև 1
1) Տարիքային խումբ Երեխաներ
2) Սեռ արական, իգական
3) Բարդություններ առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)
4) Հիվանդության փուլը Սուր, ձգձգվող, քրոնիկ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /հիվադնաոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության/ հիվանդանոցային, արտահիվանդանոցային
6) Բուժօգնության տրամադրման ձևը /անհետաձգելի, պլանային/ Անհետաձգելի, պլանային
7) Կիրառման շրջանակը Մանկաբույժներ, մանկական ալերգոլոգ, թոքաբան, ինտենսիվ թերապիա
8) Գանգատներ Հազ,
Քթի փակվածություն,
Հևոց, դժվարաշնչություն,
Կրծքավանդակի ցավ,
Աճի հապաղում,
Տենդ:
9) Անամնեզ Սուր սկիզբ, կատառալ երևույթներ, ջերմության բարձրացում,
Ասթմայի/ալերգիայի ընտանեկան անամնեզ,
Օտար մարմին,
Տևական բնույթ,
Նախկինում հազի կրկնվող դրվագներ:
10) Զննման արդյունք/Ցուցում Աուսկուլտատիվ փոփոխություններ,
Շնչառության հաճախություն
Կրծքավանդակի ցավ:
3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Թոքաբան 0-1 1
2) Մանկական ալերգոլոգ 0-1 1
3) Ինտենսիվ թերապիայի մասնագետ 0-1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով 1 2 Առանց շեղումների/լեյկոցիտոզ/լեյկոպենիա/էոզինոֆիլիա
2) Ց-ռեակտիվ սպիտակուց 1 2 Նորմա/բարձր
Գործիքային հետազոտություններ
3) Պուլսօքսիմետրիա 3-4 5-6 Նորմա/դեսատուրացիա
4) Կրծքավանդակի ռենտգեն քննություն - 1 Առանց շեղումների/թոքաբորբ/գոյացություն/սպեցիֆիկ փոփոխություններ
5) Սպիրոմետրիա 0-1 1
6) Բրոնխոսկոպիա 0-1
0-1 1 Բրոնխոդիլատացիոն թեստը դրական/բացասական
Նորմա/Օտար մարմնի առկայություն
Նորմա/ սպեցիֆիկ փոփոխություններ
7) Կրծքավանդակի համակարգչային շերտագրում 1
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժ-ման կուրսի միջին չափա-քանակ Օրե-րի քա-նակ
1) Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ Նատրիումի քլորիդ լուծույթ տեղային կիրառման 50մգ/մլ պլաստիկե սրվակ 3-5 3-5 մլ 5-7 5-7
2) Դիմետինդեն մալեատ Դիմետինդեն մալեատ Քթի կաթիլներ 2-3 6-8 կաթ 5-7 5-7
3) Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) դեղակախույթ շնչառման 100մկգ/դեղաչափ Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) դեղակախույթ շնչառման 100մկգ/դեղաչափ ալյումինե տարա 2-3 2-3 դեղաչափ 3-5 3-5
4) Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ ամպուլներ 1-2 4-8 մգ 2-3 2-3
5) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) թաղանթապատ 500մգ+62,5մգ, 1000մգ+125մգ Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) թաղանթապատ 500մգ+62,5մգ, 1000մգ+125մգ դեղահատեր 2-3 90 մգ/կգ 7-10 7-10
6) Օսելտամիվիր 75մգ Օսելտամիվիր 75մգ դեղապոտիճ 75 մգ 75 մգ 5 5
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր
Ձև 5
Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Վիրահատական միջամտություն այդ թվում օտար մարմնի հեռացում 1 1
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
Ձև 6
Բուժում
● Ձգձգվող բակտերիալ բրոնխիտ ախտորոշման հաստատման համար, առաջնահերթ պետք է
ժխտված լինեն հազի հիմքում ընկած այլ իրավիճակները, ինչպես նաև անհրաժեշտ է խորխի
մանրէաբանական քննություն։ Վարումը ներառում է երկարատև հակաբակտերիալ բուժում՝ 4-
6 շաբաթ և ֆիզիոթերապիա։
Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու -50-60 մգ/կգ/օրը -4-6 շաբաթ
● Հակահազային, խորխաբեր, հակահիստամինային պրեպարատները չունեն ապացուցողական հիմք,
չեն կիրառվում՝ հաշվի առնելով նաև պոտենցիալ
*2 Սպեցիֆիկ հազի առանձնահատկություններ
● Ախտանիշներ – քրոնիկ թաց/պրոդուկտիվ հազ, կրծքավանդակի ցավ, օտար մարմնիով
ասպիրացիայի անամնեզ, դիսպնոե, անբավարար փարթամություն, կերակրման դժվարություններ
(ներառյալ փսխումներ, կլման դժվարություն), արյունախխում, սրտային կամ նյարդամկանային
անոմալիաներ, կրկնվող վարակներ, իմունոդեֆիցիտ, տուբերկուլյոզի ռիսկի խումբ
● Ֆիզիկալ զննում – Շնչական դիսթրես, ֆալանգների հաստացում, կրծքավանդակի դեֆորմացիաներ,
աուսկուլտատիվ առկա խզզոցներ
● Հետազոտություններ – Ռադիոլոգիական կամ շնչառական ֆունկցիայի փոփոխություններ
*1 Բազային առողջ երեխաների մոտ գրիպը սուր, ինքնալավացող, առանց բարդությունների հիվանդություն է, սակայն ծանր դեպքերում, կարող է պահանջվել հոսպիտալացում, և ավարտվել մահվան ելքով։
<5 տ, հատկապես <2 տ և քրոնիկ հիվանդությամբ երեխաներն ունեն գրիպի վիրուսի բարդությունների զարգացման բարձր։ Վաղ մանկական տարիքում, հատկապես <6 ամս երեխաների մոտ առկա են հոսպիտալացման և մահացության ավելի բարձր ցուցանիշներ։
Հոսպիտալացման ցուցումներ
● Արտահայտված հևոց հանգստի ժամանակ
● Գիտակցության փոփոխություններ
● Կլինիկական վատացում, հատկապես հիպօքսիայով պայմանավորված
● Ջրազրկում կամ հեղուկների բերանացի ընդունման անհնարինություն
● Քրոնիկ հիվանդության սրացում
● Լուրջ բարդությունների զարգացում (օր. միոկարդիտ, էնցեֆալիտ, ստորին շնչուղիների կողմից
բարդություններ՝ երկրորդային բակտերիալ պնևմոնիա, ծանր միոզիտ)
Ռիսկի ֆակտորների առկայության կամ ստորին շնչուղիների բարդությունների նշանների դեպքում, անհրաժեշտ է իրականացնել կրծքավանդակի ռենտգեն քննություն։
Բակտերիալ կոինֆեկցիա պետք է ենթադրել բոլոր այն դեպքերում, երբ առկա են ծանր գրիպի կամ գրիպանման հիվանդության նշաններ, կլինիկական նշանների երկրորդ ալիքով վատացման դեպքում, հակավիրուսային բուժման 3-5 օրերի ընթացքում լավացման բացակայություն, ինչպես նաև տարած գրիպի/գրիպանման հիվանդությունից 1-2 շաբաթ անց հանկարծակի տենդի զարգացման դեպքերում
Մինչև 1 տ երեխաների օզելտամիվիրով հակավիրուսային բուժական և կանխարգելիչ
Բակտերիալ կոինֆեկցիայի բուժում
Եթե բակտերիալ բարդության էթիոլոգիան անհայտ է, էմպիրիկ բուժումը պետք է
թիրախավորի գրիպի վիրուսի դեպքում հնարավոր բոլոր հարուցիչներին՝ Staphylococcus aureus, Streptococcus pneumoniae, Streptococcus pyogenes (group A Streptococcus), Haemophilus influenzae type b, and nontypeable H. influenzae.
Ամոքսիցիլին/կլավուլոնաթթու 90 մգ/կգ/օրը, օրը 3 անգամ, 7-10 օր
Բուժում Կանխարգելում
3 ամս 3 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր Խորհուրդ չի տրվում
Միայն ծայրահեղ դեպքերում
3- 8 ամս 3 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր 3 մգ/կգ, բերանացի, օրը 1 անգամ
9-11 ամս 3.5 մգ/կգ/դեղաչափ, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր 3.5 մգ/կգ, բերանացի, օրը 1 անգամ
Օզելտամիվիր (Տամիֆլյու)* Հակավիրուսային բուժում
75 մգ, կապսուլա 1-12 տ
≥13 տ
150 մգ/օրը, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր ≥12 ամս պետք է ստանան 4 մգ/կգ/օրը, բերանացի, օրը 2 անգամ, 5 օր
≤15 կգ >15-23 կգ >23-40 կգ >40 կգ
60 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր 90 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր 120 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր 150 մգ/օրը բերանացի, օրը 2 անգամ, 5 օր
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Kantar A, Chang AB, Shields MD, et al. ERS statement on protracted bacterial bronchitis in children. Eur Respir J 2017; 50: 1602139., Կանտար Ա, Չանգ ԱԲ, Շիելդս ՄԴ, և այլք․ Եվրոպական ռեսպիրատոր միության հայտարարությունը երեխաների երկարատև բակտերիալ բրոնխիտի մասին․ Եվրոպական ռեսպիրատոր ամսագիր 2017; 50: 1602139.,
2. Weinberger M, Hoegger M. The cough without a cause: Habit cough syndrome. J Allergy Clin Immunol 2016; 137:930., Վեինբերգեր Մ, Հեգգեր Մ․ Հազ առանց պատճառի. սովորական հազի համախտանիշ: Ալերգիայի կլինիկա և իմունոլոգիա ամսագիր 2016; 137:930.,
3. Gaillard EA, Kuehni CE, Turner S, et al. European Respiratory Society clinical practice guidelines for the diagnosis of asthma in children aged 5-16 years. Eur Respir J 2021; 58:2004173., Գաիլլարդ ԵԱ, Կուենի ԿԵ, Թուրներ Ս և այլք․ Եվրոպական Ռեսպիրատոր միության առաջարկությունները 5-16 տարեկան երեխաների մոտ բրոնխիալ ասթմայի ախտորոշման կլինիկական պրակտիկայի վերաբերյալ․ Եվրոպական ռեսպիրատոր ամսագիր 2021; 58:2004173.,
4. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6372369/ Clinical practice guidelines: Approach to cough in children: The official statement endorsed by the Saudi Pediatric Pulmonology Association (SPPA), https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6372369/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Երեխաների հազի բուժման մոտեցում. պաշտոնական հայտարարություն, որը հաստատվել է Սաուդյան մանկական թոքաբանության ասոցիացիայի կողմից
5. https://www.uhnm.nhs.uk/media/6508/20220117-paediatric-guidelines-2018-20-foi-ref-507-2122-2-of-2.pdf
6. Uptodate, Seasonal influenza in children: Clinical features and diagnosis, Sep 09, 2022 https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-children-clinical-features-and-diagnosis?topicRef=5985&source=see_link: Սեզոնային գրիպը երեխաների մոտ. կլինիկական առանձնահատկություններ և ախտորոշում, Սեպտեմբեր 09, 2022թ․ https://www.uptodate.com/contents/seasonal-influenza-in-children-clinical-features-and-diagnosis?topicRef=5985&source=see_link:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: