Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 329 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 դեկտեմբերի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 11802438

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

23 դեկտեմբերի 2002 թ.

ք. Երևան N 886-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 329 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք՝ ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1460-Ն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի ապրիլի 29-ի «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարզ ընթացակարգով տրած լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատելու մասին» N 329 հրամանի 3-րդ կետով հաստատված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1. Կանոնադրության 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հանձնաժողովի քարտուղարը ի պաշտոնե ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման ստորաբաժանման ղեկավարն է»։

1.2. Կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում «ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման վարչություն» բառերը փոխարինել «ֆինանսական շուկայի զարգացման արժութային կարգավորման ստորաբաժանման» բառերով։

1.3. Կանոնադրության 5-րդ կետի «ա» ենթակետում «իրավաբանական գլխավոր վարչություն» բառերը փոխարինել «իրավաբանական ստորաբաժանման» բառերով։

Նախարար` Վ. Խաչատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։