«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հունվարի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11803012
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
26 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան N 919-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի նոյեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին» N ՆՀ-1202-Ն հրամանագիրը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի` Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 1-ին հատվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածում` «ՀՀ պետական եկամուտների նախարարություն» բառերը հանել,
բ) 1-ին հատվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածը հաստատել նոր խմբագրությամբ համաձայն հավելվածի (կցվում է):
Նախարար` Վ. Խաչատրյան
Հավելված
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2002 թվականի դեկտեմբերի 26-ի
N 919-Ն հրամանի
Ա 1 2 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
այդ թվում` 1 05 000
ՀՀ կենտրոնական բանկ 1 05 001
ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ 1 05 002
ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն 1 05 003
ՀՀ էներգետիկայի հանձնաժողով 1 05 004
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 1 05 005
ՀՀ արժեթղթերի հանձնաժողով 1 05 006
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 1 05 007
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով 1 05 008
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե 1 05 009
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե 1 05 010
ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե 1 05 011
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով 1 05 012
ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն 1 05 013
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն 1 05 014
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն 1 05 015
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն 1 05 016
ՀՀ պետական արարողակարգի ծառայություն 1 05 017