ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄԳլուխ IV · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 22
Հոդված 22
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ և այլ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը, ինչպես նաև միջազգային նորմերով և սովորույթներով:
Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ, օրենքով սահմանված կարգով ընդունել և քննարկել ներկայացված հանրագրերը:
(22-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-19-Ն)