Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը կարգավորում է պետական գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման` սեփականաշնորհման (այսուհետ` մասնավորեցում) իրավահարաբերությունները:
Սույն օրենքի գործողությունը չի տարածվում պետական գույքն այլ պետություններին և միջազգային կազմակերպություններին օտարելուց բխող այն իրավահարաբերությունների վրա, որոնք կապված են Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկայացուցչական գործառույթները կատարելու հետ, ինչպես նաև պետական բնակարանային ֆոնդի օտարման հետ կապված իրավահարաբերությունների վրա:
Համայնքի գույքի, այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցման իրավահարաբերությունները, բացառությամբ սույն օրենքի 3 հոդվածի երկրորդ կետի «ը» ենթակետով նախատեսված դեպքի, սույն օրենքով չեն կարգավորվում:
(1-ին հոդվածը փոփ. 13.10.98 ՀՕ-252)