Հոդված 13. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
Հոդված 13. Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները
Մասնավորեցում իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված պետական մարմին)`
ա) մշակում է մասնավորեցման ծրագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
բ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնավորեցման նախապատրաստական աշխատանքները.
գ) կնքում է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից մասնավորեցման գործարքներ (սեփականության իրավունքի փոխանցում նոր սեփականատիրոջը), վերահսկում է գործարքներ կատարելը և կիրառում գործարքներում նշված պատժամիջոցները.
դ) ընդունում է «փոքր» մասնավորեցման հայտեր և դրանց ընթացք տալիս սահմանված կարգով.
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում` ընկերություններում նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով նշանակում է կառավարիչ, վարձում է փորձագետներ.
զ) հաստատում է «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ուղղիչ գործակիցները` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մեկ քառակուսի մետրի արժեքից և այդ գործակիցների նվազագույն և առավելագույն չափերից.
է) ընկերությունների բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ կամ աճուրդով մասնավորեցնելու դեպքում հաշվարկում է մասնավորեցվող պետական գույքի մեկնարկային գինը.
ը) վերահսկում և վերլուծում է մասնավորեցման ընթացքը` այդ նպատակով տեղեկություններ ստանալով պետական կառավարման և դատական մարմիններից.
թ) քննարկում է մասնավորեցման վերաբերյալ առաջարկությունները, դիմումները, գանգատները.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ լիազորություններ: