Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀՍԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀՍԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2024-10-25-ից մինչև 2025-06-13։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-06-13Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մայիսի 2023 թվականի N 749-Ա

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀՍԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀՍԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-10-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2303-176, 2303-177, 2303179, 2303-180, 2406-752, 2406-754, 2406-753, 2406-751 պայմանագրերով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

(2-րդ կետը փոփ., լրաց. 08.08.24 N 1243-Ա)

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի մարտի 31-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. ՓաշինՅԱՆ

Երևան

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 749-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

NN

ը/կ ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միա-վորը Քա-նակը Ծագման երկիրը Արտա-հանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու-թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1. 8701211019 Քարշակ - Shacman X3000

4x2 tractor Truck Քարշակ՝ առավել. զանգ. 50000 կգ, շարժ. հզոր. 430 ձ.ու., առավելագ. արագութ. 100կմ/ժ,

չափ. 6150x2490x

3980 մմ հատ 1 Չինաստան Չինաստան 23 691 000 Լիզինգ 2303-176

2. 8716310000 Ցեմենտի կցորդ -

Concrete semi -trailer (powder tank) Կցորդ՝ տարող. 45 խմ, առավել. զանգ. 63000 կգ, չափ. 10500x2500x

4000 մմ հատ 1 Չինաստան Չինաստան 15 800 000 Լիզինգ 2303-176

3. 8705903001 Ավտո-բետոնե-պոմպ -

XCMG HB58V Սլաքի մաքսիմալ բարձ. 57,5 մ, արտադրո. 180 խմ/ժ,

Եվրո 5, հզոր. 327 կվ, ընդ զանգ. 43870 կգ,

չափ.

14570x2550x

4000 մմ հատ 1 Չինաստան Չինաստան 168 130 000 Լիզինգ 2303-177

4. 8704239209 Բեռնատար - SHACMAN X3000

8x4 430HP Euro

dumper truck Առավել. զանգ. 31000 կգ, շարժ. հզոր. 430 ձ.ու., առավելագ. արագութ. 80 կմ/ժ,

չափ. 9700x2490x3070 մմ հատ 3 Չինաստան Չինաստան 97 359 000 Լիզինգ 2303-179

5. 8705400001 Բետոնախառնիչ՝ SHACMAN X3000

8x4 12m3, Euro 5 Շարժ. հզոր. 430 ձ.ու., առավել. զանգ. 37000 կգ, ստանդարտ կոմպլեկտ, բետոնա-խառնիչի ծավալ 12 խմ, առավելագ. արագութ. 100 կմ/ժ,

չափ. 8200x2490x3970 մմ հատ 12 Չինաստան Չինաստան 471 546 000 Լիզինգ 2303-180

6․ 8701211019 ԹԱՄԲԱՅԻՆ ՔԱՐՇԱԿ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ 11․6Լ SINOTRUK HOWO MAX ZZ4257V344KB1 2024Թ. Քարշակ՝ Առավել. զանգ. 25000 կգ, շարժ. հզոր 430 ձ.ու., Չափ. 6800x2520x3490 մմ 6x4, Diesel հատ 1 Չինաստան Չինաստան 21 730 240 Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-752

7. 8716310000 ԲԵՌՆԱՏԱՐ Ա/Մ-Ի ԿԻՍԱԿՑՈՐԴ ՑԻՍՏԵՌ ՑԵՄԵՆՏԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ CIMC SDW9403GXHA VIN: 2024թ․ Կցորդ՝ տարող. 45 խմ, առավել. զանգ. 55000 կգ, Չափ. 10600x2550x

4000 մմ հատ 1 Չինաստան Չինաստան 9 312 960 Լիզինգի գլխավոր պայմա-նագիր

2406-752

8. 8429519900 Միաշերեփ անվավոր բեռնիչ Wheel Loader XCMG LW550FN (CHINA) Կովշի ծավալը. 3 խմ, հզոր. 162 կվ, Բեռնամբարձ. 5300 կգ Սեփ. զանգ. 17150 կգ Չափ. 8075x3016x3515 մմ հատ 1 Չինաստան Չինաստան 22 118 280 Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-754

9. 8704239209 ԻՆՔՆԱԹԱՓ ԲԵՌՆԱՏԱՐ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ 9.7Լ SINOTRUK HOWO TX ZZ3257N3847A 2024Թ. Առավել. զանգ. 25000 կգ, շարժ. հզոր 380 ձ.ու., Չափ. 8545*2496*3490 մմ 6x4 հատ 10 Չինաստան Չինաստան 190 139 600 Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-753

10. 8705400001 ԱՎՏՈԲԵՏՈՆԱ-ԽԱՌՆԻՉ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՇԱՐԺԻՉՈՎ 9.7Լ SINOTRUK HOWO TX ZZ5257GJBN3841W 2024Թ. Շարժ. հզոր. 340 ձ.ու., Առավել. զանգ. 25000 կգ, բետոնախառնիչի ծավալ 10 խմ, Չափ. 9400x2496x3850 մմ 6x4 հատ 6 Չինաստան Չինաստան 128 053 200 Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-751

Ընդամենը 1 147 880 280

(հավելվածը փոփ. 28.09.23 N 1641-Ա, լրաց., փոփ. 08.08.24 N 1243-Ա, փոփ. 24.10.24 N 1663-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։