Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1686-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմամբ սահմանված N 2 հավելվածի (այսուհետ՝ հավելված) 2-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն (այսուհետ՝ համայնքային ոստիկանություն)» բառերով.

2) հավելվածի ամբողջ տեքստում «ճանապարհային ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «համայնքային ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3) հավելվածի 11-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1816-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու օրը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հոկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։