Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 հոկտեմբերի 2024 թվականի N 1689-Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրաբերություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից տրամադրված գույքը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությանը՝ Վանաձորի, Թումանյանի և Սիսիանի անտառտնտեսություններում պահպանության ապահովման և հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացման գործընթացում օգտագործելու նպատակով:

3. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրի կնքումը և դրա հետ կապված հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցների պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

հոկտեմբերի 24-ի N 1689-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Գույքի անվանումը (նկարագրությունը) Քանակը

(հատ) Միավորի գինը

(դրամ) Ընդհանուր գինը

(դրամ)

1. Ավտոմեքենա Միցուբիշի L 200 - Թ-001938 Հ- MMBJJKL10PH001938, արտադրման տարեթիվը՝ 2022թ., շարժիչը՝ դիզելային, աշխատանքային ծավալը՝ 2,4լ, փոխանցման տուփը՝ մեխանիկական 6 աստիճան, հզորությունը՝ 136 ձ/ուժ, քարշակման համակարգը՝ մասնակի միացմամբ լիաքարշակ անիվային համակարգ (4x4/2H-4H), գույնը՝ սպիտակ 1 13 500 000 13 500 000

2. Ավտոմեքենա Միցուբիշի L 200 - Թ-001999 Հ- MMBJJKL10PH001999, արտադրման տարեթիվը՝ 2022թ., շարժիչը՝ դիզելային, աշխատանքային ծավալը՝ 2,4լ, փոխանցման տուփը՝ մեխանիկական 6 աստիճան, հզորությունը՝ 136 ձ/ուժ, քարշակման համակարգը՝ մասնակի միացմամբ լիաքարշակ անիվային համակարգ (4x4/2H-4H), գույնը՝ սպիտակ 1 13 500 000 13 500 000

3. Ավտոմեքենա Միցուբիշի L 200 - Թ-002026 Հ- MMBJJKL10PH2026, արտադրման տարեթիվը՝ 2022թ., շարժիչը՝ դիզելային, աշխատանքային ծավալը՝ 2,4լ, փոխանցման տուփը՝ մեխանիկական 6 աստիճան, հզորությունը՝ 136 ձ/ուժ, քարշակման համակարգը՝ մասնակի միացմամբ լիաքարշակ անիվային համակարգ (4x4/2H-4H), գույնը՝ սպիտակ 1 13 500 000 13 500 000

4. Պոմպ ջրի կենտրոնախույս բենզինային LEO LGP20-2G HONDA 3 221 000 663 000

5. Հրշեջ ռետինե խողովակ 1՛՛ իր կցամասերով 30մ (թմբուկով) 3 50 000 150 000

6. Լատունե կցամաս բակի անցում 2՛՛M SMART 3 3 750 11 250

7. Լատունե կցամաս շտուցեռ GENERAL FITTINGS 2՛՛ Fx50 2600F1H205000H MADE IN ITALY 3 9 960 29 880

8. Սիլիկոնե խողովակ մետաղալարով 2՛՛ 51մմ (3,5MM) HJA-006 3 1 100 3 300

9. Լատունե կցամաս անցում GENERAL FITTINGS 1՛՛ 1/2Fx1՛՛M 260045N141000H MADE IN ITALY 3 2 100 6 300

10. Պլաստմասե տարողություն 500լ, քառ. 3 37 000 111 000

11. Համազգեստ (կոմպլեկտ) 6 40 000 240 000

12. Ամենագնաց մեքենաների համար սարքավորումներ և համակցված

համակարգ (mobile համակարգ) 3 1 833 333,33333 5 500 000

Ընդամենը 47 214 730

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

24.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։