Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՀԸԳՀ) ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 743-Ա

ՀՀ-ԵՄ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ (ՀԸԳՀ) ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԿԻՑ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 4.1-ին մասերը՝

1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին կից ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 666-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի նորացման և միասնական ճանապարհային քարտեզ կազմելու նպատակով:

2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն աշխատանքային խմբի նիստերին ըստ անհրաժեշտության կարող են մասնակցել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և ԵՄ ներկայացուցիչներ՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Աշխատանքային խմբի համակարգողին՝ 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ներկայացնել սույն որոշման 1-ին կետում նշված նպատակի իրագործման գործողությունների ծրագիր:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

Երևան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

N 743-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (աշխատանքային խմբի ղեկավար) .1

Է. Մկրտչյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

Կ. Կարապետյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (համակարգող)

Լ. Նանուշյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Գ. Մանթաշյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ

Պ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ռ. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Գ. Մելիքսեթյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ռ. Սիմոնյան - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

Ն. Հովակիմյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Մարտիրոսյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Ա. Սարգսյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Մկրտչյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Մեյմարյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

Ա. Սիմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Հ. Հարությունյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Ք. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

Է. Հակոբյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Կ. Նազարյան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական

Խ. Խաչիկյան - ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի

առաջին տեղակալ

Ա. Սաֆյան - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ

Ա. Մուրադյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Մելիքսեթյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության

ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Շ. Սարգսյան - ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

(համաձայնությամբ)

Ս. Աղինյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ա. Հայրապետյան - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Վ. Գրիգորյան - ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

Ա. Ղազարյան - ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ

Ս. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Ն. Սարոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային պայմանագրերի և

իրավունքի վարչության պետ

Ա. Հայրապետյան - ՀՀ փոխվարչապետի գրասենյակի համագործակցության և

բարեփոխումների վարչության գլխավոր մասնագետ (քարտուղար)

____________________________

.1 Փոխվարչապետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, աշխատանքային խմբի նիստը կարող է ղեկավարել փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

N 743-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ

Ա. Եղոյան - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի

նախագահ (համաձայնությամբ)

Ս. Խանդանյան - ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի

նախագահ (համաձայնությամբ)

Մ. Գալստյան - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի

նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Մ. Մանուկյան - ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի

համակարգող փորձագետ (համաձայնությամբ)

Վ. Մարագոս - ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան (համաձայնությամբ)

Լ. Հակոբյան - ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության ՀԸԳՀ պլատֆորմի

համանախագահ (համաձայնությամբ)

Է. Խաչատրյան - Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի

Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող (համաձայնությամբ)

Դ. Ամիրյան - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և

մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի

քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների գծով

պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ)

Մ. Եկմալյան - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և

մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի

քաղաքացիական հասարակության հետ աշխատանքների գծով

պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ)

Յ. Ստյուարտ - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և

մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի

ղեկավար (համաձայնությամբ)

Դ. Արիանո - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և

մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի

հանրային հատվածի ինստիտուցիոնալ հզորացման գծով պատասխանատու

փորձագետ (համաձայնությամբ)

Լ. Դոլիձե - ՀՀ-ում «Աջակցության ՀԸԳՀ-ի կիրարկմանը, հաղորդակցությանը և

մշտադիտարկմանը» ԵՄ տեխնիկական աջակցության ծրագրի թիմի

հաղորդակցության գծով պատասխանատու փորձագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Մ. Գրիգորյան

25.10.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։