Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-ՈՒՄ ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՏՈՒՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-12-05-ից մինչև 2007-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«Հայաստանի Հանրապետությունում հարկերի ԵՎ տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակելու պահից, բացառությամբ օրենքի 6 հոդվածի երրորդ մասի, որը գործողության մեջ կդրվի տեղական հանրաքվեների անցկացումը կարգավորող օրենքների ընդունումից հետո:

(1-ին կետը փոփ. 01.06.92 հ.ն.-0639-I, 19.11.94 հ.ն.-1122-I)

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մինչև 1992 թվականի մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Հայաստանի Հանրապետության հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

բ) բանակցություններ անցկացնել օտարերկրյա պետությունների հետ` ֆիզիկական և իրավաբանական անձանց եկամուտների (շահույթների) կրկնակի հարկումից խուսափելու մասին միջպետական համաձայնագրեր կնքելու շուրջ:

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ` բ. արարքցյան

23 մարտի 1992 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0565-I

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։