ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Ընդունել «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական աստիճանների մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ:
2. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովին` Գերագույն խորհրդի պատգամավորների դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակել օրինագիծը և ներկայացնել հաջորդ եռօրյա նիստերի քննարկմանը:
Հայաստանի Հանրապետության
ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ
բ. արարքցյան
8 ապրիլի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0591-1