Անցնել բովանդակությանը

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

19 հոկտեմբերի 2021 թ.

ք. Երևան N 1070-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԳԵՈԿՈՍՄՈՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 26-րդ, 43-րդ հոդվածներով, «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1984-Ն որոշումը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «ԳԵՈԿՈՍՄՈՍ» փակ բաժնետիրական ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ Հայաստան, Երևան, Արաբկիր, Կոմիտասի պ., շենք 35/2, գործունեության իրականացման վայրը՝ Երևան Արաբկիր Հ. Հակոբյան փողոց 3) տրամադրել տիեզերական գործունեության լիցենզիա:

(1-ին կետը խմբ. 28.10.24 N 2079-Ա)

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝ Ռ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2021 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։