Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 157-Ա

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 780,000,000 դրամ արժողությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 157-Ա որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

«ԶԻՆՎՈՐԻ ՏՈՒՆ» ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԹՈՂՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՑՈՒՄ»

1. Ծրագրի նպատակը Աբովյան 58 հասցեում գտնվող «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի թողունակության մեծացմանն ուղղված անավարտ շինարարական աշխատանքների շարունակություն, 2 նոր մասնաշենքի կառուցում, կահավորում և զինում: Թողունակության մեծացման ծրագրի նպատակն է`

1. Բարձրացնել շահառուներին տրամադրվող բժշկական օգնության որակն ու արդյունավետությունը

2. Միավոր ժամանակում սպասարկել առավել մեծ թվով շահառուների, որոնք ունեն վերականգնողական բուժման կարիք

3. Կազմակերպել շահառուներին տրամադրվող առողջապահական և աջակցման ծրագրերն առավել հարմար ու մատչելի պայմաններում

4. Ընդլայնել արդեն իսկ գործող ծառայությունները

5. Գործարկել նոր ծառայություններ՝ ամբողջացնելով վերականգնողական բուժման շղթան:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օգտվել ՀՀ հարկերի գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3. Բարեգործը 1. «Ընտանիքի փրկության ֆոնդ» («Family Rescue Fund») հիմնադրամ

Հասցե՝ ԱՄՆ, Գլենդել, Հարվարդի փ. 105

Հարկային կոդ՝ 47-4095670

2. «Վեթերանս օֆ Արմենիա» (Veterans of Armenia)

Հասցե՝ 1146 N Գլխավոր պ. #684 Գլենդել Կ.Ա. 91202

Հարկային կոդ՝ 85-3766890

3. Հայ օգնության միություն

Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24

ՀՎՀՀ 01512885

4. Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ

ՀՎՀՀ՝ 02622324

5. «Լիրա-Ա» բարեգործական հիմնադրամ («Лира-А» Благотворительный фонд)

Հասցե՝ 142007, Մոսկվայի շրջան, ք. Դոմոդեդովո, Իլյուշկինի փ., տ. 2

Հարկային կոդ՝ 5009125444

6. Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ

4. Ծրագիրը կատարողը «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն Իրավաբանական հասցե՝ քաղ. Երևան, Աբովյան 58

ՀՎՀՀ` 00904586

5. Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը ՀՀ, քաղ. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ

6. Ծրագրի բյուջեն Ծրագրի բյուջեն 780.000.000 դրամ է

7. Բարեգործությունն ստացողը Ծրագրի շահառու են հանդիսանում զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձինք:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 10/03/2023 թ. – 10/03/2026 թ.

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Զինվորի տունն իրականացնում է թողունակության մեծացման ծրագիր, որի շրջանակում արդեն իսկ իրականացվել է առկա եռահարկ շինության հիմնանորոգում: Սույն ծրագրով նախատեսվում է շարունակել և ավարտին հասցնել որոշ անավարտ շինարարական աշխատանքներ և կառուցել ևս երկու նոր մասնաշենք:

1. Շինարարական աշխատանքներ - 550,000,000 դրամ

2. Վերազինում և կահավորում - 230,000,000 դրամ

Միջոցառումները նախատեսված է իրականացնել 10.03.2023 թ - 10.03.2026 թ.

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1. Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում – 15,000,000 դրամ

2. Տեխնիկական վերահսկողության ծառայություններ - 20,000,000 դրամ

3. Շինարարական և թողունակության մեծացմանն ուղղված այլ աշխատանքների մասով ծառայությունների ձեռքբերում - 515,000,000 դրամ

4. Բժշկական սարքավորումների ձեռքբերում - 100,000,000 դրամ

5. Գույքի և այլ սարքավորումների ձեռքբերում - 100,000,000 դրամ

6. Խոհանոցային տեխնիկայի ձեռքբերում - 30,000,000 դրամ

11. Ծրագրի իրականացման հետ կապված ծախսերը Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Ծրագրի շրջանակներում համագործակցություն չի նախատեսվում:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը 1. Օրենքով սահմանված կարգով տեղեկատվության ներկայացում ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին

2. Հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին

(հավելվածը փոփ. 01.11.24 N 766-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։