Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 սեպտեմբերի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11803292

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

8 սեպտեմբերի 2003 թ.

Երևան N 714-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ` ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԸ ՀԱՎԱՍՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման» կարգի 20-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով

Հրամայում եմ`

Հաստատել գնման ընթացակարգը և պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող եզրակացության ձևը` համաձայն հավելվածի:

Նախարար` Վ. Խաչատրյան

Հավելված

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2003 թվականի սեպտեմբերի 8-ի

N 714-Ն հրամանի

Հաստատում եմ`

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

________________

(անունը, ազգանունը)

________________

(ստորագրություն)

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N...

Գնման ընթացակարգը ԵՎ պայմանագիրը` գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու հանգամանքը հավաստող

«__» «_________» 200_ թ.

Պայմանագրի անվանումը՝ __________________________________________

__________________________________________6________________

Պայմանագրի կնքման ամսաթիվը՝ «__» «_________» 200__թ. Պայմանագրի համարը՝ __

Պատվիրատուի անվանումը__________________________________________

Կատարողի անվանումը_________________________________________

Գնման ձևը` ● Մեկ աղբյուր` գնանշման միջոցով, ● Գնանշման հարցում, ● Բաց նպատակային մրցույթ, ● Բաց պարբերական մրցույթ ● Մեկ աղբյուր` մեկ անձին պահանջ ներկայացնելով ● Փակ նպատակային մրցույթ, ● Փակ պարբերական մրցույթ

Սույն եզրակացությունը տրվում է այն մասին, որ լիազոր մարմնին ներկայացված գնման ընթացակարգի արձանագրությունը և դրա շրջանակներում կնքված վերոհիշյալ գնման պայմանագիրը համապատասխանում են գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջներին:

Գնման ընթացակարգի արձանագրությունը ստուգած`

ստորաբաժանման ղեկավար ________________

(անունը, ազգանունը)

________________

(ստորագրությունը)

պաշտոնատար անձ` ________________

(անունը, ազգանունը)

________________

(ստորագրությունը)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։