Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Ընդունել առաջին ընթերցմամբ «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» օրինագիծը (բացառությամբ 8 հոդվածի, 9 հոդվածի առաջին մասի երկրորդ և երրորդ նախադասությունների, 19 և 23 հոդվածների):

2. Օրինագիծը հրապարակել Գերագույն խորհրդի պաշտոնաթերթում համաժողովրդական քննարկման համար:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

- օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության հողային օրենսդրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

- մինչև Գերագույն խորհրդի չորրորդ նստաշրջանի ավարտվելը Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան

11 հունիսի 1992 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն-0651-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։