ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`
Յու. Վիշնևսկի - Պետատոմհսկողության կոմիտեի նախագահ (Ռուսաստան)
Ա. Բերկհոֆեր - GRS ինստիտուտի տնօրեն (Գերմանիա)
Ռ. Բադնից - Ապագա ռեսուրսների ասոցիացիայի նախագահ (ԱՄՆ)
Հ. Վարդապետյան - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (Հայաստան)
Վ. Պետրոսյան - «Հայատոմ» ՓԲԸ-ի տնօրեն (Հայաստան)
Ալեքսանդր ԼՈԿՇԻՆԻՆ - «Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ (Ռուսաստան)
Միրոսլավ Լիպար - Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչ (Վիեննա):
Բերնար Գեսդոն - Միջուկային առաջնային նախագծերի մշակման և ներդրման ղեկավար («Ֆրամատոմ», Ֆրանսիա)
Մարկ ԴՅՈՒԹՈՆԻՆ - Մեծ Բրիտանիայի ռադիոակտիվ թափոնների կառավարման և միջուկային անվտանգության պաշտպանության կոմիտեների անդամ (Մեծ Բրիտանիա)
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ - «Ռոսէներգոատոմ» կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ, գիտատեխնիկական քաղաքականության հարցերով տնօրեն (Ռուսաստան)
Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎԻՆ - Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի ռազմավարական հարցերով տնօրեն (Չեխիա)
Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆԻՆ - Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալությունում կոմունիկացիոն գծով փոխտնօրեն և միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)
Վալերի ԲԵԶԶՈՒԲՑԵՎԻՆ - Բնապահպանական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ (Ռուսաստան)
(2-րդ կետը փոփ., լրաց. 14.12.98 ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, փոփ. 27.09.02 ՆՀ-1184-Ա, փոփ. 15.10.02 ՆՀ-1191-Ա, փոփ., լրաց.,խմբ. 06.04.04 ՆՀ-51-Ա, փոփ., լրաց. 14.07.05 ՆՀ-134-Ա, փոփ., լրաց.,խմբ. 08.01.07 ՆՀ-1-Ա, փոփ., լրաց. 29.09.08 ՆՀ-275-Ա, 25.03.10 ՆՀ-58-Ա)
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
13 հուլիսի 1996 թ.
ՆՀ-606