ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.
1. 1992 թվականի մայիս-հունիս ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների գարնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` սահմանել 1992 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման և անցկացման կարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
Երևան
18 ապրիլի 1992 թ.
ՆՀ-91