Գլուխ 3 · ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 14. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա հիվանդների իրավունքները
Հոդված 14. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա հիվանդների իրավունքները
1. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթարկվելու մասին որոշման իրավունքը տրվում է քաղաքացուն կամ նրա օրինական ներկայացուցչին:
2. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա կամ ճառագայթահարված քաղաքացուն բուժող բժիշկը պարտավոր է տեղեկություն տալ պլանավորվող կամ փաստացի ստացված ճառագայթահարման դոզայի վերաբերյալ: