Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ո ր ո շ ու մ

5 Մարտի 1992 թվականի N 143

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրման ֆոնդը` տարեկան 1447,3 հազար ռուբլի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչությանը ունենալ վարչության պետի 4 տեղակալ, որից` երկու առաջին տեղակալ, և 9 անդամից բաղկացած կոլեգիա:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության հատուկ տնտեսական ծրագրերի իրագործման պետական կոմիտեի մասին» N 504 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։