Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 1996-08-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-08-01Բացել ARLIS-ում

հայաստանի հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ո ր ո շ ու մ

6 Մարտի 1992 թվականի N 145

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կազմի և կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կատարման միջոցառումների մասին» N 686 որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական ապարատի աշխատողների աշխատանքի վարձատրության ֆոնդը` տարեկան 1720,7 հազ. ռուբլի (ներառյալ 30 տոկոսը):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությանը ունենալ նախարարի չորս տեղակալ, որից` մեկ առաջին, և 11 անդամից բաղկացած կոլեգիա:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի նախագահը ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1990 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության կառուցվածքի մասին» N 615 որոշման 1, 2, 3, 5, 6-րդ կետերը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության փոխնախագահ, ՎԱՐՉԱՊԵՏ Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։