Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 1178-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Կ-ԴԳ-001978 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«29» հոկտեմբեր 2024 թ. N 5917-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 1178-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ԿԱՍԵՑՎԱԾ` 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ Կ-ԴԳ-001978 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 34-րդ հոդվածի 7-րդ մասը, «ԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի հոկտեմբերի 22-ին Առողջապահության նախարարություն ներկայացված դիմումը և խախտման պատճառ հանդիսացած աշխատանքային պայմանագրի և շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայության փաստը հավաստող փաստաթուղթը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Վերացնել Առողջապահության նախարարի 2019 թվականի մայիսի 10-ի ««ԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն առողջապահության նախարարության կողմից 2017 թվականի հունվարի 11-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) իրականացնելու Կ-ԴԳ-001978 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին» N 1178-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողության կասեցումը :

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝

1) ապահովել սույն հրամանի 1-ին կետով նշված լիցենզիայի գործողության կասեցման վերացման վերաբերյալ տեղեկության գրանցումը գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը «ԱՐՄԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Պարտականությունները կատարող Ա. Ջումայան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։