Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 ապրիլի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11804066

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

17 մարտի 2004 թ.

ք. Երևան N 246-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 855-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 1-ին կետով հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգի» 35-րդ կետի և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով`

Հրամայում եմ`

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Ֆինանսական պարտավորությունների կատարման ժամանակացույցի և պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևերը և դրանց լրացման պահանջները հաստատելու մասին» N 855-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1. հրամանի նախաբանը «31 և 35-րդ կետի» բառերից հետո լրացնել «և ՀՀ կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267 որոշմամբ հաստատված «Գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգի» 20-րդ կետի» բառերով.

2. հրամանով հաստատված.

ա) հավելված N 3-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 1-ի.

բ) հավելված N 4-ի «պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևի լրացման պահանջները» շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:

Նախարար` Վ. Խաչատրյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2004 թվականի մարտի 17-ի N 246-Ն հրամանի

ՔԱՂՎԱԾՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ

1. Հիմնարկի անվանումը՝ _______________________

2. Բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման՝

Խումբ Ենթախումբ Ծրագիր Նախարարություն

Ծրագրի անվանումը`__________________________

3. Հիմնարկին սպասարկող տեղական գանձապետական

բաժանմունքի անվանումը`______________________

4. Գանձապետական բյուջետային հաշվի համարը`_______

5. Գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը`___ 6. Պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և հերթական համարը՝ __ N _

7. Գնման ձևը՝ O Մեկ աղբյուր, O Գնանշման հարցում, O Նպատակային մրցույթ,

O Պարբերական մրցույթ, Օ Փակ մրցույթ

8. Պայմանագրի կողմ հանդիսացող մատակարարի (կապալառուի կամ ծառայություն

մատուցողի)՝ լրիվ անվանումը___________________________________

գրանցման վայրը ՝__________________________________________

հարկային հաշվառման կոդը՝ ___________________________________

սպասարկող բանկի (մասնաճյուղի) անվանումը՝ _______________________

հաշվեհամարը` ____________________________________________

9. Պայմանագրի գործողության ժամկետը՝ __________________________

Ձեռք բերվող ապրանքի, աշխատանքի, ծառայության անվանումը Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածը Գնման առարկայի ընդհանուր գինը Նախատեսվում է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության ----- թվականի պետական բյուջեից, ընդ որում՝ Նախատեսվում է ֆինանսավորել --- ------- ---- թվականին հաստատված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվով նախատեսված միջոցների հաշվին, ընդ որում՝

I եռամսյակ ,,,,,, Ընդամենը I եռամսյակ ,,,,,, Ընդամենը

հունվար փետրվար մարտ ,,,,,, հունվար փետրվար մարտ ,,,,,,

1 2 3=7+11 4 5 6 ,,,,,, 7 8 9 10 ,,,,,, 11

,,,,,, ,,,,,,

Պայմանագրով նախատեսված կանխավճարի

Ընդհանուր գումարը Հատկացման վերջին ժամկետը Մարման ժամկետը

(Բյուջեից հատկացված կանխավճարի գծով) Մարման ժամկետը

(Արտաբյուջեից հատկացված կանխավճարի գծով)

I եռամսյակ ,,,,,, Ընդամենը I եռամսյակ ,,,,,, Ընդամենը

հունվար փետրվար մարտ ,,,,,, հունվար փետրվար մարտ ,,,,,,

1=6+10 2 3 4 5 ,,,,,, 6 7 8 9 ,,,,,, 10

,,,,,, ,,,,,,

Հիմնարկի`

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը` ________________

Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ____________

ստորագրությունը

Կնիքի տեղը

------ ---------------- 200--- թվական Տեղական գանձապետական բաժանմունքի

պաշտոնատար անձի ստորագրությունը ____________

Կնիքի տեղը

------ ---------------- 200--- թվական

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարարի 2004 թվականի

մարտի 17-ի N 246-Ն հրամանի

Լ Ր Ա Ց Մ Ա Ն Պ Ա Հ Ա Ն Ջ Ն Ե Ր

ՀԱՎԵԼՎԱԾ 1-ՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ՔԱՂՎԱԾՔԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԻ»

Հավելված N 1-ով սահմանված` «Պայմանագրից քաղվածքի օրինակելի ձևը» լրացվում է հետևյալ կերպ.

1. քաղվածքի տիտղոսային մասի 6-րդ կետում լրացվում է հիմնական պայմանագրի կնքման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը, պայմանագրերի փոփոխության դեպքում` նաև փոփոխված պայմանագրի, պարբերական մրցույթով կնքված պայմանագրերի դեպքում` նաև համաձայնագրի կնքման տարին, ամիսը‚ ամսաթիվը և համարը,

2. քաղվածքի տիտղոսային մասի 7-րդ կետը և առաջին աղյուսակի 1-ին սյունակը լրացվում է միայն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերմանն առնչվող բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների գծով պայմանագրեր կնքելիս,

3. քաղվածքի 2-րդ աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, եթե պայմանագրով նախատեսված է կանխավճարի տրամադրում,

4. քաղվածքի 1-ին և 2-րդ աղյուսակներում վճարման (մարման) ենթակա գումարները ներկայացվում են տարեսկզբից աճողական կարգով,

5. վեցամսյա, իննամսյա և տարեկան կտրվածքներով ներկայացվող տեղեկատվության համար 1-ին աղյուսակի 6-րդ և 10-րդ, 2-րդ աղյուսակի 5-րդ և 9-րդ սյունակներին անմիջապես հաջորդող սյունակների փոխարեն ավելացվում են համապատասխան քանակությամբ սյունակներ,

6. քաղվածքի 1-ին աղյուսակում ներկայացված հատկացումները ներառում են նաև համապատասխան ժամանակահատվածում (եռամսյակում, կիսամյակում կամ տարում) հատկացման (մարման) ենթակա ողջ գումարը` ներառյալ նաև 2-րդ աղյուսակում նշված կանխավճարի գումարները,

7. եթե պայմանագրով նախատեսվող գումարների ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել`

ա) միայն բյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական բյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 4), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 7-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 6-րդ սյունակները.

բ) արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է միայն տվյալ հիմնարկի գանձապետական արտաբյուջետային հաշվի համարը (տիտղոսային մասի կետ 5), և լրացվում են 1-ին աղյուսակում` 1-ից 3-րդ և 8-ից 11-րդ, իսկ կանխավճարի նախատեսված լինելու դեպքում նաև 2-րդ աղյուսակի 1-ից 2-րդ և 7-ից 10-րդ սյունակները.

գ) միաժամանակ և բյուջետային և արտաբյուջետային միջոցների հաշվին, ապա նշվում է երկու հաշվեհամարները միաժամանակ (համապատասխանաբար տիտղոսային մասի կետ 4 և կետ 5), և 1-ին և 2-րդ աղյուսակներում լրացվում են բոլոր սյունակները,

8. քաղվածքի տիտղոսային մասի 9-րդ կետում լրացվում է պայմանագրի առարկայի կատարման և դրա դիմաց վճարումների իրականացման համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետը,

9. պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը դրվում է գնման պայմանագիր կնքելիս:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։