Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «ծառայողը և» բառերից հետո լրացնել «ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

«1.1) անբավարար առաջադիմության պատճառով դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.».

3) 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի «ոստիկանությունում» բառը փոխարինել «Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում» բառերով.

4) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու համար իրականացվող կրթական ծրագրերով Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է՝ բակալավրի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան հինգ տարի, մագիստրոսի կրթական ծրագրով բարձրագույն մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, միջին մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երեք տարի, նախնական մասնագիտական կրթության դեպքում՝ ոչ պակաս, քան երկու տարի, կամ երկու շաբաթից ավելի տևողությամբ վերապատրաստման դեպքում՝ ոչ պակաս, քան վեց ամիս.».

5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով.».

6) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) մինչև սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետի ավարտն առանց ընդհատման կամ առավելագույնը մեկ ամիս ընդհատումով շարունակել է ծառայել Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներում, գրասենյակում, Լիազոր մարմնին ենթակա պետական մարմիններում կամ կազմակերպություններում:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված մեկից ավելի ժամկետների միաժամանակյա առկայության դեպքում նվազ ժամկետները հաշվակցվում են առավելագույն ժամկետի մեջ՝ մինչև վերջինիս ավարտը, իսկ սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված ընդհատման ժամկետը չի հաշվարկվում սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված համապատասխան ժամկետում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։