Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 671-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 219-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02565835) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մարտի 21-ի «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող «Կենսաբազմազանության պահպանության և բնապահպանական կրթության ազգային կենտրոն» ծրագրի մասին» N 219-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ԷՅԷՄԷՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00240275) 2024 թվականի օգոստոսի 21-ին կնքված N 24/24-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տեսախցիկների մատակարարում՝ 644,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հորիզոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01513552) 2024 թվականի օգոստոսի 16-ին կնքված N 24/21-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրի պոմպերի պահեստամասերի մատակարարում և վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 234,765 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յունիմայն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01015289) 2024 թվականի օգոստոսի 21-ին կնքված N 24/25-Վ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գեներատորի, ձայնամեկուսիչ պատյանի, ավտոմատ անջատիչի, պահուստի ավտոմատ միացման և հովացման հեղուկի ջեռուցման համակարգերի մատակարարում՝ 3,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

(1-ին կետը փոփ. 11.11.24 N 802-Ա)

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երևան

25.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։