Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները
Հոդված 11. Լիազորված մարմնի իրավասությունները
1. Լիազորված մարմինը`
1) իրականացնում է աշխատաշուկայի ընթացիկ իրավիճակի ուսումնասիրություն, վերլուծություն, ազդեցության գնահատում և կանխատեսում.
2) ապահովում է աշխատաշուկայի իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
3) իրականացնում է աշխատանք փնտրող անձի հաշվառումը, հաշվառումից հանումը, գործազուրկի կարգավիճակ տալը, դրա կասեցումը, վերականգնումը և դադարեցումը.
4) հաստատում է ամենամյա ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեթոդաբանությունը.
5) մշակում և իրականացնում է ամենամյա ծրագիրը.
6) տեղաբաշխում է ամենամյա ծրագիրը` ըստ մարզերի, տարածքների և աշխատանք փնտրող անձանց առանձին խմբերի (շահառուների), որի հիմքում դրվում են շահառուների ներգրավման առաջնահերթությունները, առանձին տարածաշրջանների աշխատաշուկաների հիմնական բնութագրիչները, ինչպես նաև սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի առանձնահատկությունները, որի կարգն ու չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
7) իրականացնում է ամենամյա ծրագրի մոնիթորինգն ու գնահատումը.
8) կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
9) համագործակցում է աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությունների հետ.
10) աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպություններին մասնակից է դարձնում զբաղվածության պետական ծրագրի իրականացմանը` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) հաշվառում և հաշվառումից հանում է լիազորված մարմնի հետ համագործակցող աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը.
12) լիազորված մարմնի հետ համագործակցող՝ աշխատանքի տեղավորման ոչ պետական կազմակերպությանը ներառում է պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակված ցանկում և հանում է ցանկից.
13) աշխատուժի առաջարկի ու պահանջարկի գնահատման արդյունքների հիման վրա ներկայացնում է առաջարկություններ կրթության ոլորտում պետական կառավարման լիազորված մարմին` նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար ուսուցանվող մասնագիտությունների ցանկի և տեղերի վերաբերյալ.
14) վարում է էլեկտրոնային պաշտոնական կայքէջ և ձևավորում է տեղեկատվական շտեմարան` աշխատաշուկայի վերաբերյալ տեղեկատվության հավաքման և փոխանակման ապահովման նպատակով.
15) ապահովում է հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ձևավորումը և արդյունավետ գործունեությունը.
16) հանրապետական և տարածքային համաձայնեցման կոմիտեների ներկայացուցիչների գրավոր հարցման հիման վրա տրամադրում է տեղեկատվություն` ամենամյա ծրագրի իրականացման մասին.
17) զանգվածային լրատվության միջոցներով` պարբերաբար և էլեկտրոնային պաշտոնական կայքէջի միջոցով` առցանց հրապարակում է նոր ստեղծվող և թափուր աշխատատեղերի, աշխատաշուկայի վիճակի, ամենամյա ծրագրի կատարման ընթացքի (ծախսված ֆինանսական միջոցների և արդյունքների) մասին տեղեկատվություն.
18) ապահովում է ամենամյա ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործումը:
(11-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-81-Ն)