Գլուխ 3 · ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 15. Ամենամյա ծրագրի ֆինանսավորումը
Հոդված 15. Ամենամյա ծրագրի ֆինանսավորումը
1. Ամենամյա ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում են օրենքով:
2. Զբաղվածության պետական ծրագրերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: