Հոդված 2. Բարեգործության նպատակը
Հոդված 2. Բարեգործության նպատակը
Բարեգործության նպատակն է՝
1) աջակցել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին.
2) աջակցել ոչ առևտրային կազմակերպություններին.
2.1) աջակցել առողջապահության զարգացմանը.
3) նյութական օգնություն տրամադրել պատերազմի, տարերային աղետների, վարակիչ հիվանդությունների, համաճարակների և արտակարգ այլ իրավիճակների հետևանքով տուժած անձանց և մասնակցել դրանց հետևանքների վերացմանը.
4) աշխատատեղերի ստեղծման կամ գործազուրկների վերապատրաստման ճանապարհով աջակցել սոցիալական օգնության կարիք ունեցող գործազուրկներին՝ աշխատանքի տեղավորման հարցում.
5) աջակցել գիտության, կրթության, արվեստի, գրականության, առողջապահության, սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտների ծրագրերի իրականացմանը.
6) աջակցել պատմական, ճարտարապետական, մշակույթի և արվեստի հուշարձանների պահպանման և վերականգնման ծրագրերի իրականացմանը.
7) աջակցել բնության և շրջակա միջավայրի պահպանման և բարեկարգման աշխատանքների իրականացմանը.
8) աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած սոցիալական ծրագրերի իրականացմանը:
(2-րդ հոդվածը լրաց. 11.04.03 ՀՕ-536-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-58-Ն, խմբ., փոփ. 24.10.24 ՀՕ-425-Ն)