Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 14. Բարեգործական ծախսերը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 14. Բարեգործական ծախսերը

1. Բարեգործական են համարվում բարեգործական ծրագրերի իրականացման նպատակով կատարվող ծախսերը, բարեգործական ծրագրերի շրջանակներում կամավոր աշխատանքների հետ կապված՝ օրենքով սահմանված կարգով կատարվող ծախսերը, ինչպես նաև բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը:

2. Բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր են համարվում բարեգործական ծրագրերի իրականացմանը մասնակցող անձանց աշխատավարձը, բարեգործական կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովման և գործուղման հետ կապված ծախսերը, բարեգործական կազմակերպությունների գործունեության մասին հաշվետվության և տեղեկատվության հրապարակման վրա ծախսված միջոցները:

(14-րդ հոդվածը փոփ. 14.06.23 ՀՕ-207-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։