Գլուխ 4 · ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 17. Բարեգործության պետական պաշտպանությունը
Հոդված 17. Բարեգործության պետական պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում և ապահովում է բարեգործության մասնակիցների՝ սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
2. Ֆիզիկական և իրավաբանական անձանց բարեգործություն իրականացնելու իրավունքներին խոչընդոտող պաշտոնատար և այլ անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: