Հոդված 19. Բարեգործական կազմակերպության պատասխանատվությունը
Հոդված 19. Բարեգործական կազմակերպության պատասխանատվությունը
1. Բարեգործական կազմակերպության կողմից սույն օրենքի նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու դեպքում լիազորված մարմինը կարող է նրան գրավոր զգուշացնել:
2. Մեկ տարվա ընթացքում մեկից ավելի գրավոր զգուշացումների, ինչպես նաև բարեգործական ծրագրի կատարման ընթացքում օրենքի պահանջների էական խախտումների դեպքում լիազորված մարմինը կարող է չեղյալ ճանաչել տվյալ կազմակերպության բարեգործական ծրագրի՝ որպես բարեգործական որակումը և գրանցումը:
3. Իր գործունեության մասին կեղծ տեղեկություններ ներկայացնելու հետևանքով բարեգործական կազմակերպության չվճարած հարկերը և պարտադիր այլ վճարները ենթակա են բռնագանձման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Լիազորված մարմնի՝ սույն հոդվածով սահմանված գործողությունները բարեգործական կազմակերպությունը կարող է բողոքարկել դատական կարգով: