Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2024 թվականի N 1782-Ն

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 70.1-ին հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը հաշվի առնել ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատման և որակի բարելավման համար` դրանք ներառելով ջրավազանային կառավարման պլաններում.

2) սույն որոշման հավելվածով սահմանված ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերի թարմացման ժամանակ հաշվի առնել այդ ժամանակահատվածում ջրային ռեսուրսի որակի մոնիթորինգային տվյալների ավելացումը և քիմիական ցուցանիշների կոնցենտրացիաների արժեքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

նոյեմբերի 15-ի N 1782-Ն որոշման

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐ

1. Սույն հավելվածով սահմանվում են ստորերկրյա ջրային մարմինների որակի նորմերը և դրանց հիման վրա ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակները։

2. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակները գնահատվում են` հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական և քանակական ցուցանիշների վրա։

3. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քիմիական ցուցանիշների որոշվում են` հիմնվելով քիմիական ցուցանիշի կոնցենտրացիայի արժեքի վրա։

4. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը գնահատվում է լավ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշները գնահատվել են լավ, և ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե ջրի որակի քիմիական ցուցանիշներից որևէ մեկը գնահատվել է վատ։

5. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակը և որակի նորմերը՝ ըստ քիմիական ցուցանիշների ներկայացված են N 1 աղյուսակում։

Աղյուսակ N 1

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՈՐԱԿԻ ՆՈՐՄԵՐԸ՝ ԸՍՏ ՔԻՄԻԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ

ՀՀ Ցուցանիշներ Ստորերկրյա ջրային մարմինների լավ կարգավիճակ Ստորերկրյա ջրային մարմինների վատ կարգավիճակ Չափման միավոր

Ջրի որակի նորմ

1. Ընդհանուր հանքայնացում ≤1000 >1000 մգ/լ

2. Տեսակարար

էլեկտրահաղորդականություն ≤1900 >1900 մկՍմ/սմ

3. pH ≥6.5 ≤9.5 ≤6.5 ≥9.5 -

4. Կոշտություն ≤7 >7 մմոլ/լ

5. Սուլֆատ իոն ≤190 >190 մգ/լ

6. Քլորիդ իոն ≤190 >190 մգ/լ

7. Նատրիում ≤150 >150 մգ/լ

8. Նիտրատ իոն ≤40 >40 մգ/լ

9. Նիտրիտ իոն ≤0.4 >0.4 մգ/լ

10. Ամոնիում իոն ≤0.4 >0.4 մգ/լ

11. Ֆոսֆատ իոն ≤0.3 >0.3 մգ/լ

12. Պղինձ ≤0.1 >0.1 մգ/լ

13. Ցինկ ≤0.1 >0.1 մգ/լ

14. Քրոմ ≤40 >40 մկգ/լ

15. Արսեն ≤10 >10 մկգ/լ

16. Կադմիում ≤4.0 >4.0 մկգ/լ

17. Կապար ≤7.2 >7.2 մկգ/լ

18. Նիկել ≤20 >20 մկգ/լ

19. Ծարիր ≤8.0 >8.0 մկգ/լ

20. Սելեն ≤15 >15 մկգ/լ

21. Մոլիբդեն ≤40 >40 մկգ/լ

22. Բոր ≤1.3 >1.3 մգ/լ

23. Ֆտորիդ իոն ≤1.3 >1.3 մգ/լ

24. Ալյումին ≤0.2 >0.2 մգ/լ

25. Երկաթ ≤0.2 >0.2 մգ/լ

26. Մանգան ≤0.04 >0.04 մգ/լ

27. Սնդիկ ≤0.8 >0.8 մկգ/լ

28. Ցիանիդ իոն ≤0.04 >0.04 մգ/լ

29. Բենզոլ ≤1.0 >1.0 մկգ/լ

30. Բենզապիրեն ≤0.01 >0.01 մկգ/լ

31. Պեստիցիդներ, ընդհանուր ≤0.5 >0.5 մկգ/լ

32. Ալդրին ≤0.03 >0.03 մկգ/լ

33. Դիէլդրին ≤0.03 >0.03 մկգ/լ

34. Հեպտաքլոր ≤0.03 >0.03 մկգ/լ

35. Հեպտաքլոր էպօքսիդ ≤0.03 >0.03 մկգ/լ

36. Պոլիցիկլիկ արոմատիկ

ածխաջրածիններ, ընդհանուր ≤0.08 >0.08 մկգ/լ

37. Եռքլորէթիլեն և երկքլորէթիլեն ≤7.5 >7.5 մկգ/լ

38. 1,2-երկքլոր էթան ≤2.25 >2.25 մկգ/լ

39. Եռհալոմեթաններ, ընդհանուր (գումարային քլորոֆորմ, բրոմոֆորմ, երկբրոմքլորմեթան և բրոմերկքլորմեթան) ≤75 >75 մկգ/լ

40. Հալոքացախաթթուներ ≤45 >45 մկգ/լ

41. Էպիքլորոհիդրին ≤0.08 >0.08 մկգ/լ

42. Ածխաջրածնային ինդեքս ≤75 >75 մկգ/լ

43. Քլորիտ իոն ≤0.2 >0.2 մգ/լ

44. Քլորատ իոն ≤0.2 >0.2 մգ/լ

45. Բրոմատ իոն ≤0.01 >0.01 մգ/լ

6. Ստորերկրյա ջրային մարմինների լավ և վատ կարգավիճակներն ըստ քանակական ցուցանիշների սահմանվում են՝ հիմնվելով ջրավազանային կառավարման պլաններով սահմանված ջրային մարմինների օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի վրա։

7. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է լավ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ.3/տարի) չի գերազանցում ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։

8. Ստորերկրյա ջրային մարմնի կարգավիճակը գնահատվում է վատ, եթե միջին տարեկան ջրառի ծավալը (մլն.մ.3/տարի) գերազանցում է ջրային մարմնի օգտագործելի ջրային ռեսուրսի ծավալի 95 տոկոսը։

9. Ստորերկրյա ջրային մարմինների կարգավիճակի գնահատումն իրականացվում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից՝ հիմնվելով ստորերկրյա ջրերի քիմիական, քանակական ցուցանիշների և մոնիթորինգային տվյալների վիճակագրական վերլուծության վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։