Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 968-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 նոյեմբերի 2024 թվականի N 1784-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 968-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության մասին» N 968-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետում և 1.1-ին կետի 1-ին ենթակետում «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման» բառերը փոխարինել «Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման» բառերով.

2) որոշման 1.1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ9+300-կմ 28+900 և կմ205+000-կմ315+000» բառերը փոխարինել «Մ-2 Երևան-Երասխ-Նորավան-Տաթև-Կապան-Մեղրի-ՀՀ սահման միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհի կմ9+300-կմ28+900, կմ205+000-կմ309+300 և կմ321+800-կմ325+300» բառերով.

3) որոշման 1-ին կետում, 1.1-ին կետի 1-ին ենթակետում և 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման» բառերը փոխարինել «Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման (Բավրա)» բառերով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

15.11.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։