Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՏՐԻԽՈՄՈՆՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«12» նոյեմբեր 2024 թ. N 340-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՏՐԻԽՈՄՈՆՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել միզասեռական տրիխոմոնոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

12.11.2024 Ա. ԱՎանեսՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» նոյեմբեր 2024 թվականի

N 340-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՏՐԻԽՈՄՈՆՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) A 59.0 Միզասեռական տրիխոմոնոզ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

Ձև 1

1) Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ

2) Պացիենտի սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) ԱԲ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) Ըստ կլինիկական ընթացքի` սուր և քրոնիկ

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկավեներաբան, ուրոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ

8) Գանգատներ Կանանց շրջանում՝ հեշտոցային թարախային արտադրուկ, հաճախ՝ տհաճ հոտով, քոր և մռմռոց արտաքին սեռական օրգանների շրջանում, ստորորովայնային ցավ սեռական հարաբերությունից հետո կամ միջդաշտանային արյունային արտադրուկ, դժվարամիզություն, քրոնիկ կոնքային ցավ:

Տղամարդկանց շրջանում՝ թարախային մածուցիկ արտադրուկ միզուկից, դժվարամիզություն, ցավ և մռմռոց արտաքին սեռական օրգանների շրջանում:

Երկու սեռերի դեպքում՝ անոռեկտալ արտադրուկ և պրոկտիտի նշաններ:

9) Անամնեզ Անպաշտպան սեռական հարաբերություն, ռիսկային սեռական վարքագիծ, տարած բժշկական ինվազիվ միջամտություն

10) Զննման արդյունք/Ցուցում Միզասեռական վարակի ախտանշաններ, միզուկի արտաքին բացվածքի, հեշտոցի, վուլվայի հիպերեմիա և այտուց, խրոնիկական կոնքացավ, փողային չբերություն, ամորձու և մակամորձու բորբոքում, հղիություն:

11) Հոսպիտալացման ցուցում Կիրառելի չէ:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/Հ Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Մաշկավեներաբան 1 -

2) Ուրոլոգ 0,3 -

3) Մանկաբարձ-գինեկոլոգ 0,3 -

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5. Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Միզասեռական քսուկի մանրէադիտում, Պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով հետազոտություն 1 - Տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերում

2) Առկա չէ Միզասեռական արտադրուկի մանրէաբանական հետազոտում՝ ցանքս 1 - Տրիխոմոնոզի հարուցչի հայտնաբերում, հակաբիոտիկների հանդեպ զգայունության որոշում։

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափաքանակ Բուժման կուրսի միջին չափաքանակ Օրերի քանակ

1) Մետրոնիդազոլ 500 մգ Մետրոնիդազոլ 500 մգ դեղահատեր 2 1000 մգ - 7

2) Օրնիդազոլ 500 մգ Օրնիդազոլ 500մգ դեղահատեր 2 1000մգ - 5

3) Տինիդազոլ 500մգ Տինիդազոլ 500մգ դեղահատեր 2 1000 - 5

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ․

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1․ https://www.uptodate.com/contents/trichomoniasis-treatment?search=trichomonas&source=search_result&selectedTitle=2%7E94&usage_type=default&display_rank=1

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։