Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4361-Ա «11» նոյեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

11.11.2024թ.

հ. 4361-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Համլետ Նահապետյան Դ. Մալյան փողոց, հ.33/6 բնակելի տուն Համլետ Նահապետյանին սեփականության իրավունքով պատկանող, Դ. Մալյան փողոցի հ.33/6 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.15022024-01-0325, հող. ընդհ. բաժն. 95.53քմ, հող. սեփ. 79.27քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 78.19քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դ. Մալյան փողոց, հ.33/2 01023BXZMZEM

2 Վաչագան Մուրադյան Մ. Բաղրամյան պողոտա, հ.62 շենք, հ.7 և 8 բնակարան Վաչագան Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Բաղրամյան պողոտայի հ.62 շենքի հ.7 և 8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102015-01-0084/ բաժանման հատակագծով առանձնացվող 67.9քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Բաղրամյան պողոտա, հ.62 շենք, բն.7 01033KH7NZVN

3 Վաչագան Մուրադյան Մ. Բաղրամյան պողոտա, հ.62 շենք, հ.7 և 8 բնակարան Վաչագան Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Մ. Բաղրամյան պողոտայի հ.62 շենքի հ.7 և 8 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.29102015-01-0084/ մնացորդային 35.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Մ. Բաղրամյան պողոտա, հ.62 շենք, բն.8 01033VCCZQ5E

4 Արսեն Օթարյան Եր. Քոչարի փողոց, հ.5 շենք, հ.32 և հ.32/1 բնակարան Արսեն Օթարյանին սեփականության իրավունքով պատկանող, Եր. Քոչարի փողոցի հ.5 շենքի հ.32 և հ.32/1 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.22082013-01-0217 և հ.22082013-01-0126/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Եր. Քոչարի փողոց, հ.5 շենք, բն.32 01063BGLUCEA

5 Վահան Ավագյան Հանրապետության փողոց, հ.62 շենք, հ.30 բնակարան Հանրապետության փողոցի հ.62 շենքի հ.30 հասցեում գտնվող 15.6քմ մակերեսով բնակարանին /հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի 23.10.2024թ. հ.10295 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Հանրապետության փողոց, հ.62 շենք, բն.30/1 01063TGLHF3H

6 Հովհաննես Բաղրամյան Թևոսյան փողոց, հ.3/1 շենք, հ.7/7 բնակարան Հովհաննես Բաղրամյանին սեփականության իրավունքով պատկանող, Թևոսյան փողոցի հ.3/1 շենքի հ.7/7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.07102022-01-0338/ բաժանման հատակագծով առանձնացվող 40.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.3/1 շենք, բն.7/9 01083QWU7NFD

7 Ելիզավետա և Դավիթ Հարությունյաններ Հալաբյան փողոց, հ.29 արվեստանոց Հալաբյան փողոցի հ.29 շենքում գտնվող արվեստանոցին /հիմք՝ սեփ. վկ. հ.1968608 և ըստ օրենքի ժառանգության իրավունքի 31.10.2024թ. հ.7852 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Կարո Հալաբյան փողոց, հ.29 շենք, h.37/2 01013JPAKVXM

8 Սամվել Սահակյան Ծատուրյան փողոց, հ.34/2 բնակելի տուն Սամվել Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծատուրյան փողոցի հ.34/2 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2005974/ տրամադրել հասցե՝ Ծատուրյան փողոց, հ.34/24 01063YNVEMTK

9 Վահրամ Մկրտչյան Հ. Այվազովսկու փողոց, հ.14/4 բնակելի տուն Վահրամ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Այվազովսկու փողոցի հ.14/4 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.19092023-01-0329/ տրամադրել հասցե՝ Հ. Այվազովսկու փողոց, հ.8/4 01053QZTVR3D

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։