ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. N 330-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՉՃՇՏՎԱԾ ԴՈՂՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել չճշտված դողով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 Ա. ԱՎանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«12» նոյեմբեր 2024 թվականի
N 330-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՉՃՇՏՎԱԾ ԴՈՂՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) R25.1 Դող` չճշտված, բացառությամբ`
խորեայի` ԱՀՃ (G25.5)
դող` առաջնային (G25.0), հիսթերիկ (F44.4), մտադրված (G25.2)
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Սեռ (արական, իգական) Արական, իգական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) ԱԲ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Քրոնիկ ընթացք
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, հիվանդանոցային պայմաններում` սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի 11-րդ ենթակետով նախատեսված դեպքերում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Նյարդաբան, ներզատաբան, նյարդավիրաբույժ
8) Գանգատներ Պացիենտը կարող է գանգատվել ձեռքերի, ոտքերի, գլխի, ձայնի, կզակի և մարմնի այլ հատվածների դողից։ Ձեռքերի դողը կարող է լինել առավելապես հանգստի կամ գործողություն կատարելու ժամանակ։ Պարկինսոնի հիվանդության և այլ քրոնիկ հիվանդությունների դեպքում դողից զատ կլինեն տվյալ հիվանդությանը բնորոշ այլ նշաններ։
9) Անամնեզ Դողը հիմնականում սկսվում է դանդաղ և աննկատ։ Կախված հիվանդության տեսակից, սկիզբը կարող է լինել միակողմանի կամ սիմետրիկ, ինչպես նաև համակցված տվյալ հիվանդությանը բնորոշ այլ նշանների հետ։ Դողի որոշ տեսակների խիստ բնորոշ է ժառանգական անամնեզի առկայությունը, օր․՝ էսենցիալ դող։ Դիստոնիկ տրեմորի դեպքում պացիենտը կարող է նշել հատուկ առաջացած դիրքեր՝ մկանների կծկման արդյունքում։
Անամնեզում պետք է ճշտել նաև դողի տեղակայումը, ինչպես նաև զարգացման արագությունը, դողի վրա ազդող գործոնները։
10) Զննման արդյունք/Ցուցում Կախված դողի տեսակից զննման ժամանակ կարելի է տեսնել դող հանգստի կամ գործողության ժամանակ, ինչպես նաև Բարեի վերին դիրքում (ձեռքերը զուգահեռ հատակին)։ Գործողության ժամանակ դող ունեցող պացիենտին զննելիս նախընտրելի է հետազոտել՝ գծելով եԱրքիմեդի” պարույրը։
Դողը, որպես հիպերկինեզի տեսակ, պետք է դիֆերենցել դիստոնիայից, բալիզմից, միոկլոնուսից։
Միոկլոնուսի դեպքում դիտվում են ավելի կտրուկ և անկանոն շարժումներ, որոնք դողից տարբերվում են ամպլիտուդով և հաճախականությամբ։
Քրոնիկ հիվանդությունների դեպքում, ըստ հիվանդությանը բնորոշ նշանների, կարելի է տեսնել այլ ուղեկցող նշաններ։
11) Հոսպիտալացման ցուցում Սուր առաջացած դող կամ կոպիտ տատանողական շարժումներ վերջույթներում և այլ ակամա շարժումներ՝ ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումները (ՈՒԱՇՍԽ) ժխտելու նպատակով։ Անհայտ ծագման դող՝ ախտորոշելու նպատակով։
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Նյարդաբանի խորհրդատվություն 1 -
2) Ներզատաբանի խորհրդատվություն 0,2 -
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատիունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 - Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների
2) Առկա չէ Արյան կենսաքիմիական քննություն 1 - Սովորաբար առանց ախտաբանական փոփոխությունների։ Վիլսոնի հիվանդության ժամանակ լյարդի ֆերմենտների շեղվածություն։
3) Առկա չէ Վահանագեղձի հորմոններ (թիրեոտրոպ հորմոն, թիրօքսին) 1 - Թիրօքսինի ցածր մակարդակ, հնարավոր է նաև թիրեոտրոպ հորմոնի ցածր մակարդակ:
4) Առկա չէ Ցերուլոպլազմին 1 - Երիտասարդ տարիքում, համապատասխան այլ նշանների հետ զուգահեռ, Վիլսոնի հիվանդության կասկածի դեպքում։ Զուգահեռ ստուգվում է նաև մեզի մեջ պղնձի մակարդակը։
Գործիքային հետազոտություններ
5) Առկա չէ Գլխուղեղի մագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա 1 - Էսենցիալ դողի ժամանակ փոփոխություններ չեն դիտվում, Պարկինսոնի հիվանդության ժամանակ համապատասխան փոփոխություններ ուղեղաբնում՝ պարկինսոնիզմի պրոտոկոլով կատարման ժամանակ, այլ պարկինսոնային համախտանիշների դիֆերենցման համար։ Վիլսոնի հիվանդության ժամանակ հիպերինտենսիվություն կճեպում՝ T2 ռեժիմում, ,պանդաե-ի նշան միջին ուղեղի ծածկում։ Կուտակային հիվանդությունների ժամանակ մետաղի կուտակման նշաններ բազալ հանգույցներում և այլն։
6) Էլեկտրանեյրոմիոգրաֆիա 1 - Նեյրոպաթիայի/ միոպաթիայի պատկեր
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չափման միավոր Միջի-նացված ցուցանիշ՝ տրամա-դրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Լևոդոպա, կարբիդոպա 250մգ+25մգ Լևոդոպա, կարբիդոպա 250մգ+25մգ դեղահատեր Միջինում օրական 3 ընդունում Միջինում 750մգ Երկարատև Երկարատև
2) Լևոդոպա,բենսերազիդ 100 մգ+25մգ Լևոդոպա,բենսերազիդ 100 մգ+25մգ դեղապատիճ Միջինում օրական 3 ընդունում Միջինում 600 մգ Երկարատև Երկարատև
3) Պրոպրանոլոլ 40մգ Պրոպրանոլոլ 40մգ դեղահատեր Օրական 2 ընդունում Միջինում 40մգ Երկարատև Երկարատև
4) Մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ) 50մգ Մետոպրոլոլ (մետոպրոլոլի տարտրատ) 50մգ դեղահատեր Օրական 2 ընդունում Միջինում 50մգ Երկարատև Երկարատև
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:
9. Դողի բուժման հետագա մարտավարությունը որոշվում է տարբերակելուց և հստակ ախտորոշում ունենալուց հետո, ինչին կարող է օգնել նաև սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված նշված դեղերի կիրառումը։
10․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Բոտուլինոթերապիա (միջմկանային ներարկում) 1 -
2) Թալամոտոմիա (վիրաբուժական միջամտություն) 1 -
3) Խորանիստ ուղեղային ստիմուլյացիա (վիրաբուժական միջամտություն) 1 -
4) Խորանիստ ուղեղային ստիմուլյացիայի համակարգի ընթացիկ կարգավորումներ՝ հետվիրահատական փուլում 1 -
11․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1) Օլանով ՑՎ, Կոլլեր ՎՑ< Պարկինսոնի հիվանդության վարման ալգորիթմ, բուժման ուղեցույց, Նյարդաբանության ամերիկյան ակադեմիա, Նյարդաբանություն 1998թ․ Մարտ /Olanow CW, Koller WC. An algorithm (decision tree) for the management of Parkinson's disease: treatment guidelines. American Academy of Neurology. Neurology. 1998 Mar;50(3 Suppl 3):S1-57. doi: 10.1212/wnl.50.3_suppl_3.s1. PMID: 9524552.
2) Հյոգլինգեր Գ․ Պարկինսոնի գերմանական ուղեցույցների կոմիտե, Տրենկվալդեր Ց․ Պարկինսոնի ախտորոշում և բուժում՝ Նյարդաբանության գերմանական ասոցիացայի ուղեցույց, ,Նյորոլ Ռես Պրակտ․ե 2024թ․ Հունիս 6/HՓglinger G; German Parkinson’s Guidelines Committee; Trenkwalder C. Diagnosis and treatment of ParkinsonԲs disease (guideline of the German Society for Neurology). Neurol Res Pract. 2024 Jun 6;6(1):30. doi: 10.1186/s42466-024-00325-4. PMID: 38845028; PMCID: PMC11157782.
3) Հաուբենբերգեր Դ, Հալլեթ Մ․ Էսենցիալ դող․ ,ԷՆ Ենգլ Ջ Մեդե 2018թ․ մայիս /Haubenberger D, Hallett M. Essential Tremor. N Engl J Med. 2018 May 10;378(19):1802-1810. doi: 10.1056/NEJMcp1707928. PMID: 29742376.
4) Լալլի Ս, Ալբանեսե Ա, Դիստոնիկ տող, ժամանակն է փոխելու․ ,Մով Դիսորդ Պրակտե 2024թ․ հունիս/Lalli S, Albanese A. Dystonic Tremor: Time to Change. Mov Disord Clin Pract. 2024 Jun;11(6):605-612. doi: 10.1002/mdc3.14010. Epub 2024 Apr 24. PMID: 38659164; PMCID: PMC11145119.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: