ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«12» նոյեմբեր 2024 թ. N 334-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել հանգուցային և այլ քորպտիկով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
12.11.2024 Ա. ԱՎանեսՅԱՆ
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
«12» նոյեմբեր 2024 թվականի
N 334-Ն հրամանի
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՀԱՆԳՈՒՑԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՔՈՐՊՏԻԿՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ Կոդը Անվանում
1) L28.1 Հանգուցային քորպտիկ
2) L28.2 Այլ քորպտիկ
Քորպտիկ` ԱՀՃ
Հեբրայի
Միտիս
Հանգուցիկային եղնջայտուց
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Մեծահասակ
2) Պացիենտի սեռ (արական, իգական) Իգական, արական
3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ) ԱԲ, Բ
4) Հիվանդության փուլը (նկարագրել) Կիրառելի չէ
5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում
6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Պլանային, շտապ
7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Մաշկավեներաբան, նյարդաբան, կլինիկական հոգեբան
8) Գանգատներ Հիմնական ախտանիշը սաստիկ (անտանելի) քորն է բնորոշ տեղակայումներով՝ վերին և ստորին վերջույթներ, իրանի և հետույքի շրջաններ։
9) Անամնեզ Որոշակի էնդոկրին խանգարումներ, ստամոքս-աղիքային խանգարումներ։
10) Զննման արդյունք/Ցուցում Մաշկի վրա առկա են տարբեր տրամագծերի հանգուցիկներ, պինդ համակազմվացքով` պատված արյունային կեղևներով։
11) Հոսպիտալացման ցուցում Կիրառելի չէ
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/Հ Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Մաշկավեներաբան 1 1
2) Նյարդաբան 0,3 0,3
3) Հոգեթերապևտ 0,5 0,5
4) Հոգեբույժ 1 1
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ
Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք
ԱԲ Բ
1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն 1 1 Ախտաբանական շեղումների հայտնաբերում
2) Առկա չէ Արյան շիճուկում ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում - 0.4 Լյարդի ֆունկցիայի գնահատում
3) Առկա չէ Արյան շիճուկում ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում - 0.4
4) Առկա չէ Ընդհանուր բիլիռուբինի որոշում - 0.4 Ցուցանիշների բարձրացումը դիտվում է որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր
5) Առկա չէ Ուղղակի բիլիռուբինի որոշում - 0.4
6) Առկա չէ Անուղղակի բիլիռուբինի որոշում - 0.4
7) Առկա չէ Կրեատինինի որոշում - 0.5 Նեֆրոպաթիաների հայտնաբերում
8) Առկա չէ Միզանյութի որոշում - 0.5
9) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն 1 1 Ախտաբանական շեղումների հայտնաբերում
10) Առկա չէ Գլյուկոզ - 0․5 Հիպոգլիկեմիայի կամ հիպերգլիկեմիայի հայտնաբերում, որը կարող է լինել հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր շեղումների հետևանք:
Գործիքային հետազոտություններ
11) Առկա չէ Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն 1 1 Վահանաձև գեղձի, որովայնի խոռոչի օրգանների անատոմիական փոփոխությունների հայտնաբերում
6․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում Անվանում (ջեներիկ) Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ
1) Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 20մգ, 25մգ Քլորոպիրամին (քլորոպիրամինի հիդրոքլորիդ) 20մգ, 25մգ դեղահատեր 0.3 2 30 15
2) Դեսլորատադին (դեսլորատադինի հեմիսուլֆատ) 5մգ Դեսլորատադին (դեսլորատադինի հեմիսուլֆատ) 5մգ դեղահատեր 0,3 1 14-28 28
3) Ֆեկսոֆենադին 180մգ Ֆեկսոֆենադին 180մգ դեղահատեր 0.3 1 14-28 28
4) Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդ) կաթիլներ ներքին ընդունման 10մգ/մլ Ցետիրիզին (ցետիրիզինի դիհիդրոքլորիդկաթիլներներքին ընդունման 10մգ/մլ սրվակ կաթոցիկով 0.3 1 1 28
5) Հիդրոկսիզին 25 մգ Հիդրոկսիզին 25 մգ դեղահատեր 0,3 3 14 14
6) Պրեդնիզոլոն լուծույթ ն/ե և ն/մ 30մգ/մլ Պրեդնիզոլոն լուծույթ ն/ե և ն/մ 30մգ/մլ սրվակ 0,2 1 3 30
7) Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ Բետամեթազոն (բետամեթազոնի վալերատ) քսուք արտաքին կիրառման 1մգ/գ պարկուճ 0,3 5 3 14
8) Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) ակնաքսուք 5մգ/գ Հիդրոկորտիզոն (հիդրոկորտիզոնի ացետատ) կնաքսուք 5մգ/գ պարկուճ 0.3 2 3 14
9) Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատ 0,1 % Մեթիլպրեդնիզոլոն ացեպոնատ 0,1 % 0.3 2 3 14
10) Լումետազոն (ֆլումետազոնի պիվալատ), սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 0.2մգ/գ+30մգ/գ Լումետազոն (ֆլումետազոնի պիվալատ), սալիցիլաթթու քսուք արտաքին կիրառման 0.2մգ/գ+30մգ/գ պարկուճ 0.3 2 3 14
11) Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) լոսիոն 1մգ/գ Մոմետազոն (մոմետազոնի ֆուրոատ) լոսիոն 1մգ/գ սրվակ-կաթոցիկ 0,3 2 4 15
12) Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք արտաքին կիրառման 0,5մգ/գ Կլոբետազոլ (կլոբետազոլի պրոպիոնատ) քսուք արտաքին կիրառման 0,5մգ/գ պարկուճ 0,3 2 4 15
7․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
8․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/Հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը
ԱԲ Բ
1) Օջախում հորմոնների ներարկում` հանգուցային քորպտիկի ժամանակ 0,5 1
2 Ֆոտոթերապիա 30 -
3 Ֆոտոքիմիաթերպիա (PUVA) 15-20 -
9․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. https://www.uptodate.com/contents/prurigo-nodularis?search=prurigo%20nodularis&source=search_result&selectedTitle=1%7E36&usage_type=default&display_rank=1
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական: